«Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությու…

«Բակո Սահակյանն ու մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ են, քան ՀՀ իշխանությունը». Օսկանյանը Միրզոյանի երեկվա ելույթից հետո Հայաստանի իշխանություններին մեղադրել է վախկոտության մեջ.
Նախկին արտգործնախարարը հիշեցրել է ԼՂՀ նախկին նախագահի խոսքերը, որը դատարանում հայտարարեց, որ Արցախի ինքնորոշումը քրեական և դատական գործընթացի առարկա չէ։
«Սահակյանը համարձակվել է ասել դա՝ չնայած բանտում տիրող խոշտանգումներին ու ճնշումներին, իսկ Հայաստանի ղեկավարությունը վախենում է բարձրացնել բանտարկյալների թեման»,– տեսաուղերձում նշել է Օսկանյանը։
Նախկին նախարարը վստահ է, որ ոչինչ չի արվում հայերին գերությունից ազատելու համար, իսկ ԱԳՆ-ի վերջին օրերի հայտարարություններն ու ելույթներն ընդամենը ժողովրդական բողոքի ու զայրույթի արդյունք են։
@ArmeniaSputnik

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *