Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղ…

🇺🇦 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադայում ներկայացնում է իր «հաղթանակի ծրագիրը», որն, ըստ նրա, կփոխի Ռուսաստանի հետ պատերազմի ընթացքը հօգուտ Կիևի։

📃 Ծրագիրը բաղկացած է հինգ կետից և երեք գաղտնի հավելվածից, հայտարարել է Զելենսկին՝ նշելով, որ եթե հիմա սկսեն շարժվել փաստաթղթով, պատերազմը կարող է ավարտվել ոչ ուշ, քան հաջորդ տարի։ Ծրագրի առաջին կետը, ըստ Զելենսկու, Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելն է։ Ենթադրվում է, որ այն ներառում է դաշնակիցներից թույլտվություն արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանի տարածքի խորքեր հարվածելու համար, դաշնակիցներից լրացուցիչ ռազմական ռեսուրսների ստացում, Մոսկվայի դեմ պատժամիջոցների ավելացում։
🇷🇺 «Ռոյթեր»-ի փոխանցմամբ, Կրեմլն արդեն արձագանքել է «հաղթանակի պլանին»՝ Կիևին սթափության կոչ անելով. «Ուկրաինական ծրագիրը, հավանաբար, ԱՄՆ ծրագրի նման է՝ «մինչև վերջին ուկրաինացին» ՌԴ դեմ կռվելու մասին է», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը։|azatutyun.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *