Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին…

🇬🇪 Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին վերանայել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ որակելու որոշումը:
🔁 Ըստ Կոբախիձեի՝ Բյուրոյի որոշումը իրավական տեսանկյունից հիմնված էր «ճշմարտության ամենաբարձր չափանիշի» վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստան»-ի կարգավիճակը պետք է փոխվի «պետական ​​շահերը [պահպանելու] և ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար»։
🗳 Կոբախիձեն հակակոռուպցիոն բյուրոյին առաջարկել է նաև չեղարկել ընտրական նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների վերաբերյալ իր որոշումները: |civilnet.am|

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *