Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դ…

Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է
🗻 Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը բացասական եզրակացություն է տվել  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության հետ կնքված՝ Սյունիքի մարզում գտնվող 7 միավոր հողամասերի կառուցապատման իրավունքի պայմանագրերով սահմանված ժամկետները 10 տարով երկարաձգելու դիմումին։ 
📄 Դեռեւս 2014 թվականի փետրվարի 14-ին Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Գորայք բնակավայրի գյուղապետարանը «Գեոթիմ» ՓԲԸ-ի («Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի իրավանախորդը) հետ կնքել է պետական սեփականություն հանդիսաղող մի շարք հողամասեր կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին պայմանագրեր։ Այդ պայմանագրերով կառուցապատման իրավունքի ժամկետ է սահմանվել 10 տարի՝ մինչեւ այս տարվա փետրվարի 14-ը։ «Ինֆոքոմը» Սիսիանի համայնքապետարանից եւ Սյունիքի մարզպետարանից տեղեկացել է, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարի 2-ին պայմանագրերի ժամկետը երկարաձգելու համար դիմել է համայնքապետարանին։

Ամուլսարի տարածքում գտնվող 7 հողամասի նկատմամբ «Լիդիանի» իրավունքի երկարաձգման դիմումը մերժվել է

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *