Mediamax-ում մի քանի հետաքրքիր միտք կարդացի գրքի երևանյան փառատոնի շրջանակներում…

Mediamax-ում մի քանի հետաքրքիր միտք կարդացի գրքի երևանյան փառատոնի շրջանակներում կայացած մի քննարկմանը նվիրված հոդվածում, որոնք կկիսվեմ ստորև։ Առիթից օգտվելով՝ նաև շնորհակալություն եմ հայտնում Mediamax-ի տնօրեն ու քննարկման մոդերատոր Արա Թադևոսյանին ինչպես քննարկման ու դրանում հնչած մտքերի, այնպես էլ իր նոր գրքի համար, որը գրել է հենց այս խնդիրները դրա հիմքում դնելով ու ինչ-որ իմաստով պայմանական ճշմարտությունների դեմ դուրս գալով։
▪️Երբ ինչ-որ աշխատանք կատարվում է, շատերը սկսում են քարկոծել այն միայն մեկ պատճառով՝ համահունչ չէ իրենց քաղաքական հայացքներին։ Ու սա ոչ թե գրագիտության կամ մեդիագրագիտության հարց է: Մարդիկ այսօր ուզում են լսել այն պայմանական ճշմարտությունները, որոնք կհաստատեն իրենց համոզմունքները։ Դրան հակասող որեւէ բան սվիններով է ընդունվում: Նման պայմաններում մեծ համարձակություն է պահանջվում այդ հոսանքների դեմ գնալու համար։
▪️Այս գրքի նպատակը որեւէ մեկին սրբացնելը կամ սեւացնելը չէ: Գրքում հարցազրույցներ չեն, այլ հենց զրույցներ են, որոնց ընթացքում ես էլ հայտնել եմ իմ կարծիքը, որոշ դեպքերում՝ անհամաձայնությունս զրուցակցի հետ։ Մարդիկ կարող են տարբեր վերաբերմունք ունենալ Դավիթ Տոնոյանի նկատմամբ, բայց ես վստահ եմ, որ որոշ կարեւոր հարցերի պատասխաններ ստանալու համար այս գրքի առկայությունն ավելի օգտակար է, քան եթե այն չլիներ։
▪️2020 թվականի պարտությունից հետո ես շատ եմ մտածել խորքային պատճառների մասին եւ կարծում եմ, որ մեր «տունը քանդող» գործոններից մեկը դոգմատիզմն է, ամեն ինչը սեւ կամ սպիտակ տեսնելն է, հերոսներ կամ հակահերոսներ գտնելու մոլուցքն է: Ցավոք, այդպես մենք միայն ավելի լայնացնում ենք անդունդը, որի ծայրին կանգնած ենք։
https://mediamax.am/am/news/society/58738/

Նորագույն պատմության վավերագրումը, պատասխանատվությունն ու հիշողությունը

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով