Author: Vahe Aghajanyan

  • Բանտից դուրս գալուց հետո այս մարդու տրանսֆորմացիան ինձ շարունակում է տհաճորեն զա…

    Բանտից դուրս գալուց հետո այս մարդու տրանսֆորմացիան ինձ շարունակում է տհաճորեն զարմացնել: Ես Դավիթ Տոնոյանին բարեկամաբար առաջարկում եմ այլևս երբեք հարցազրույցներ չտալ:
    «Հիմա ինձ ուրախացնող միակ բանն այն է, որ դելիմիտացիան և դեմարկացիան կսկսեն»: Այս խոսքերի հեղինակը պաշտպանության նախկին նախարար, պատերազմի ժամանակ պաշտպանության նախարար աշխատած Դավիթ Տոնոյանն է: Ես չգիտեմ` կոնկրետ ի՞նչն է Տոնոյանի ուրախության պատճառը, բայց…

  • Ու այս հարցում էլ մենք շատ ազնիվ ու բաց խոսակցություն պետք է ունենանք: Նախկին իշ…

    Ու այս հարցում էլ մենք շատ ազնիվ ու բաց խոսակցություն պետք է ունենանք: Նախկին իշխանության ներսում եղել են Գագիկ Խաչատրյաններ, Գագիկ Բեգլարյաններ, Սաշիկ Սարգսյաններ ու հայտնի մյուս կերպարները, բայց եղել են նաև մարդիկ, որոնք, վստահաբար, չեն «թալանել» ու մենք այս տարանջատումը ևս պետք է կատարենք: Չեն կարող միլիարդների կարողություն և հարյուրավոր գույքեր ունեցող Գագիկ Խաչատրյանն ու մյուս մեծահարուստները նույն հարթության մեջ դրվել, ինչ օրինակ պրոֆեսիոնալ Արփինե Հովհաննիսյանը, որի կենցաղն իմացող մարդիկ գիտեն, որ նա ունի միայն մեկ բնակարան, ապրել ու ապրում է աշխատավարձով: Էդուարդ Շարմազանովի հետ լրիվ հակառակ տեսակետներն ունեմ թե´ ՀՀԿ-ի, թե՜ իրենց կառավարման տարիների ու վարած քաղաքականության մասով, բայց չեմ կարող ասել, որ նա «թալանչի» է:
    Չեն կարող Գագիկ Խաչատրյանն ու սեփական քրտինքով հարստացած Սամվել Կարապետյանը նույն հարթության մեջ դրվել, ուղղակի չեն կարող:
    Եթե մարդը չի թալանել, աշխատել է ազնիվ, հարստացել է ազնիվ, մենք իրենց պետք է տարանջատենք այն մարդկանցից, որոնց բոլորս ճանաչում ենք ու գիտենք, որ նրանք այդքան էլ ազնիվ դա չեն արել:
    Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մարդ տեսակն ու ստացածս դաստիարակությունը դա թույլ չի տալիս: Ամեն դեպքում, չեմ կարող նաև չարձանագրել, որ Գագիկ Խաչատրյանն այն մարդն էր, որը մարդկային շատ ճակատագրեր է խեղել, շատ…

  • Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մ…

    Չեմ կարող ուրախանալ այն կադրերից, ինչ բոլորս տեսանք Գագիկ Խաչատրյանի մասով, իմ մարդ տեսակն ու ստացածս դաստիարակությունը դա թույլ չի տալիս: Ամեն դեպքում, չեմ կարող նաև չարձանագրել, որ Գագիկ Խաչատրյանն այն մարդն էր, որը մարդկային շատ ճակատագրեր է խեղել, շատ գործարարների է ոչնչացրել, մենք գիտենք` ինչեր են արել իրենք, այս երկրում ենք ապրել բոլորս:
    Այնուամենայնիվ, նրա հետ տեղի ունեցողն ամենևին էլ արդարության վերականգնում չէ, քանի որ այս հարցում ևս Փաշինյանն ազնիվ չէ: Գագիկ Խաչատրյանը նրա համար թալանչի ու հանցագործ չէր մինչև այն պահը, ինչ նրանք շատ լավ համագործակցում էին իրար հետ։ Այն պահից, երբ այդ համագործակցությունը կանգ առավ, Գագիկ Խաչատրյանը Փաշինյանի համար դարձավ թալանչի։ Իսկ քանի՜ թալանչիներ կան, որոնք իսկապես արել են թալան, բայց հարմար տեղավորվել են այս իշխանության ներսում:
    Ես ցավում եմ, որ մեր երկիրն ունեցել է Գագիկ Խաչատրյաններ ու այսօր ունի իշխանության ներսում գտնվող Գագիկ Խաչատրյաններ: Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ապագայում Հայաստանում երբեք նման տեսակի մարդիկ չհայտնվեն բարձր օղակներում:
    Այո, ես ունեմ ընդդիմադիր հայացքներ, ես համաձայն չեմ իշխանության վարած ոչ արտաքին, ոչ ներքին քաղաքականության հետ, բայց ես որևէ դեպքում չեմ կարող պաշտպանել նաև Հայաստանը կեղեքած մարդկանց, որոնց գոյության արդյունքն է ներկայիս իշխանությունը:

  • Նախկինում մի մոտեցում կար, որ չխոսենք բանակի մասին ճիշտը, մարդիկ թող հեքիաթներով…

    Նախկինում մի մոտեցում կար, որ չխոսենք բանակի մասին ճիշտը, մարդիկ թող հեքիաթներով ապրեն:
    Ժամանակն ապացուցեց, որ սա մեծագույն սխալ էր: Պետք է խոսենք, որովհետև միայն խոսելու ու ճիշտը խոսելու արդյունքում մենք կկարողանանք որևէ խնդիր լուծել:
    Մամուլը գրում է, որ բանակում կոչումով մայորը համածառայակիցների ներկայությամբ սրբիչով քերել է զինվորի դեմքը․ նրան մեղադրանք է առաջադրվել: Ուրեմն, որպես էս բանակը ներսից տեսած ու լավ ճանաչող մարդ, բացատրեմ, թե ինչ է եղել. վստահ եմ` զինվորը մի փոքր չսափրված…

  • Պաշտպանության նախկին նախարարներ ու ԳՇ նախկին պետեր կան, որ Քոչարյան Անդոն նվաստա…

    Պաշտպանության նախկին նախարարներ ու ԳՇ նախկին պետեր կան, որ Քոչարյան Անդոն նվաստացնում է, վիրավորում է, բայց ծպտունները դուրս չի գալիս: Դե իրենք բարեկիրթ մարդիկ են, չեն պատասխանում:
    Թող նայեն Խամոյան Ագնեսայի այսօրվա ելույթը, կսովորեն, թե Քոչարյան Անդոյի հետ ինչպես է պետք վարվել, իսկ Ագնեսան, որի մասով կա խնդիր կապված բեզաչոտնիկ Աղվան Վարդանյանի գրառման պատմության հետ, այնուամենայնիվ, այսօր նվաստացրեց ու փչացրեց Քոչարյան Անդոյին:
    https://youtu.be/dDzVe6b6R3U

  • Աչքովս ընկավ, որ Գաբրիելյան Վիլենը ինչ-որ բան է խոսել ԱԺ-ում, ասում է` չեմ հասկա…

    Աչքովս ընկավ, որ Գաբրիելյան Վիլենը ինչ-որ բան է խոսել ԱԺ-ում, ասում է` չեմ հասկանում, թե Ռոբերտ Քոչարյանն ինչով է հաղթած նախագահ, «չեմ տեղավորվում», թե ինչ է հաղթել:
    Դե Վիլենին հասկանալ կարելի է. իր շրջապատում այնպիսի զորավարներ կան, որոնք վերջին պատերազմի ժամանակ այնպես են ջախջախել թուրքերին, քարը քարին չթողեցին, որ Արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը դրա դիմաց ոչինչ է:

  • Դե Տոնոյան Դավիթին շատ վաղուց անիմաստ է ինչ-որ բան ասելը, մի հատ խնդիրներից խոսի…

    Դե Տոնոյան Դավիթին շատ վաղուց անիմաստ է ինչ-որ բան ասելը, մի հատ խնդիրներից խոսի, մի հատ ներկայացնի, թե ինչպես են իր օրոք պայքարել էս երևույթի դեմ, իսկ որքան էլ նա պատերազմ պարտված նախարար է, բայց իր նախարար եղած 2 տարում լուրջ գործ է արել բանակում նման բարքերի դեմ պայքարում ու 2020-ի դրությամբ մենք արդեն ունեինք իրավիճակ, երբ բանակի ներսում միջադեպեր գրեթե տեղի չէին ունենում։
    Մարդը մտածում է՝ ո՞նց անի, որ չդատվի, բայց դատվելու է ու դատվելու է Նիկոլ Փաշինյանի ՈՒՂԻՂ հրահանգով, որքան էլ դա ինքը չուզի ընդունել։ Դու մի քանի տարի Նիկոլի հետ աշխատեցիր ու այդպես էլ իրեն չկարողացար ճանաչել, իսկ ինքը հենց քո պես մարդկանց է «ժերտվա» տալիս ու ճանապարհում։

  • Գաբրիելյան Վիլեն, սա քեզ էլ է ուղղված, հանձնաժողովի նախագահ տղա ես, որը նման հար…

    Գաբրիելյան Վիլեն, սա քեզ էլ է ուղղված, հանձնաժողովի նախագահ տղա ես, որը նման հարցերի համար պատասխանատվության հարց բարձրացնողն է։ Զբաղվելու՞ ես լրջորեն նման հարցերով, լուծու՞մ ենք հարցերը, թե՞ նորից մեղավորներ են գտնվելու, մենակ թե մարդկանց բերանները փակվեն։
    Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտեղ ոչ մի միջադեպ այլևս չէր լինում Մի զորամասում եմ ծառայել, որտեղ շատ դեպքեր էին լինում, ռազբորկաներ, ծեծ, հայհոյանքներ և այլն։ Հերթական դեպքը եղավ զորամասում, որի արդյունքում…

  • Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտե…

    Իմ աչքի տեսածը․ ինչպես 6 ամսում ամենաբառդակ զորամասը դարձավ ամենակարգապահը, որտեղ ոչ մի միջադեպ այլևս չէր լինում
    Մի զորամասում եմ ծառայել, որտեղ շատ դեպքեր էին լինում, ռազբորկաներ, ծեծ, հայհոյանքներ և այլն։ Հերթական դեպքը եղավ զորամասում, որի արդյունքում 4 մահ ունեցանք․ անսարք բեռնատար կամազի կուզովում զորք էին լցրել, ուղարկել մի վայր, ճանապարհին Կամազը շուռ էր եկել ու 4 զինվոր էր մահացել։ Նման բան, որ բեռնատար Կամազի կուզովում զորք լցնեն, միայն խայտառակ բառդակի ժամանակ է հնարավոր, ընդ որում՝ մեղավոր էլ ճանաչեցին Կամազի մահացած վարորդին՝ հրազդանցի Էդոյին։ Բա հո 1-ին կորպուսի հրամանատար Պողոսյան Ժիրայրը չէր դատվելու, ինչպես միշտ զինվորն է մեղավոր։
    Այս դեպքից հետո նոր հրամանատար նշանակեցին, ծագումով Արցախից Գաբրիելյան Հովիկը, 6 ամիս եմ ծառայել իր հրամանատարության ներքո ու 6 ամսում զորամասում ՈՉ ՄԻ միջադեպ չեղավ, ամենաբառդակ զորամասը վերածվեց ամենակարգապահ զորամասի։ Մարդը արգելել էր ընդհանրապես հայհոյանք օգտագործել, դա արգելված էր թե՜ զինվորներին, թե՜ սպաներին, զորամասում հաստատեց «ուստավ» ասվածը, երբ ծառայությունը կազմակերպվում է բացառապես օրենքով, այլ ոչ թե «խառոշիներով» ու «պռախոդներով»։ Խոջալուում ծառայածները ևս լավ գիտեն Գաբրիելյանին, նա նաև տանկային բիաթլոնի հաղթող հրամանատարն էր։
    Երբ խոսում եմ վատ սպաներից, պետք է ասեմ, որ կան նաև իսկապես լավ սպաներ, որոնք իրենց գործի պրոֆեսիոնալն են ու հենց նման սպաները պետք է առաջխաղացումներ ստանան, այլ ոչ թե քավության նոխազներ դառնան ու դատվեն, ինչպես նույն Գաբրիելյան Հովիկի դեպքում։
    Երբ ասում են «լավ սպա», իմ աչքի առաջ գալիս է փոխնգդապետ Գաբրիելյան Հովիկը։ Եթե այս գրառումս կկարդան համապատասխան մարմինները, թող գնան, գտնեն այդ մարդուն ու խնդրեն, որ վերադառնա ծառայության ու այս բառդակի վերջը տա։ Իմ ունեցած ինֆորմացիայով՝ ինքը տևական ժամանակ կալանքի տակ էր ու դատվում էր, որովհետև պատերազմը բառդակի վերածած գեներալիտետի փոխարեն դատարաններում դատվում են միջին օղակի նման կարգին սպաները։
    Երբ քննադատում ենք, ասում են՝ «ով էլ լինի, նույնն ա», ես հակառակ մոտեցումն ունեմ․ ով էլ լինի, նույնը չի ու անելու ձևն էլ, տեղն էլ ասում եմ։ Ամեն գործ պետք է անի այդ գործից հասկացողը։
    Հ․Գ․ եթե հրամանատարը կկարդա գրառումս, ջերմ ողջույններ իրեն, շատ բան եմ սովորել իրենից։
    Photo

  • Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորներ…

    Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները կարևոր հարցեր են բարձրացրել առողջապահական ոլորտին առնչվող: Խոսքը, մասնավորապես, ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման ընթացքի և դեղորայքի մասին էր, երբ պատգամավորները նշում էին, որ տվյալ հիվանդությունների դեղորայքը (քիմիոթերապիա, իմունոթերապիա և այլն) գրանցված չէ, մարդիկ դրանք թանկ գներով ձեռք են բերում սև շուկայից, շատ դեպքերում մարդկանց վաճառում են նաև անորակ, կեղծ դեղորայք:
    Իշխանությունների` իրականության հետ կապ չունեցող պնդումները, թե այդ բուժումն արդեն ֆինանսավորվում է առողջական ապահովագրության շրջանակներում ու մարդիկ այլևս ստիպված չեն մեծ գումարներ ծախսել, ուղղակի անարգանք է նման հիվանդություններ ունեցող մարդկանց և նրանց հարազատների նկատմամբ: Մարդիկ շարունակում են գումարներ հայթհայթել, դրամահավաքներ անել, որ կարողանան սև շուկայից գնել այդ անհայտ ծագման դեղորայքը:
    «Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի դեղորայքի հետ կապված, որ մենք գրանցված և ավելի մատչելի գներով դեղորայք ունենանք Հայաստանում, այլ ոչ թե այդ դեղերը մի քանի անգամ բարձր արժեքով Հայաստան բերեն կոնկրետ մարդիկ ու դրանք իրացնեն սև շուկայում:
    Կարևոր եմ համարում, որ ընդդիմությունն այս հարցը մշտապես բարձրացնի, սա չափազանց կարևոր թեմա է, որը պետք է լուծում ստանա: