ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական սահմանը հատելու վ…

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական սահմանը հատելու վերաբերյալ անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում արվող նշումներում, մասնավորապես՝ փոփոխվել են կնիքի չափսերը, և հանվել է պատկերված Արարատ լեռը:
Որոշումն ուժի մեջ կմտնի 2025թ. նոյեմբերի 1-ից:
💬 Անդրադառնալով թեմային՝ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է, թե «Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, արշավ ենք սկսել լեռան դեմ՝ այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից»՝ հիշեցնելով հայկական կողմի պնդումները, թե «նախապայմաններ չկան»:
📣 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ պարզաբանում է տարածել լայն քննարկումների առիթ դարձած որոշման վերաբերյալ՝ նշելով. «Որոշման հիմնավորումները շատ պարզ են՝ կնիքները համապատասխանեցվել են սահմանահատումներին ներկայացվող ժամանակակից պահանջներին, ինչպես նաև Իրական Հայաստանի գաղափարախոսությանը»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով