Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պատասխանելով հարցին, թե ովքե՞ր ե…

Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, պատասխանելով հարցին, թե ովքե՞ր են Ռուսաստանի դաշնակիցները, նշել է, որ բանակը, նավատորմը և կայուն ֆինանսները:
Ակամայից աչքիս առաջ եկավ Հայաստանի ղեկավարի խոսքերը անվտանգության վերաբերյալ իր պատկերացումների մասին, երբ նա օրերս կրկին հայտարարեց, որ եթե բանակը քո անվտանգությունն ապահովելու գործիքն է, ապա դու չունես անվտանգություն։
Ինքս առավել հակված եմ նրան, որ պետության դաշնակիցներն իր բանակը ու այդ բանակը սնուցելու ունակ տնտեսությունն են, որոնք հենց անվտանգությունն ապահովելու գլխավոր գործիքներն են։ Մնացածը փախուստ է իրականությունից կամ սեփական անկարողությունը քողարկելու չստացված փորձ։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով