Ապացուցեք, որ դուք եք ճիշտ
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի բովանդակության մեջ չեմ ցանկանում մտնել, ամենատարբեր թեմաների մասին խոսեց, դրանց անդրադառնալու առիթներ դեռ կլինեն, սակայն կապված հիմնականում ընդդիմադիր հատվածի արձագանքների հետ, մեկ ասելիք, այնուամենայնիվ, ունեմ։
Ընդդիմադիրների մի շերտը ընտրությունների գնալն է սխալ համարում ու քննադատում է Քոչարյանին իր նման մոտեցման համար, գտնում է, որ կա իշխանություն փոխելու այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհ։ Երկրորդ շերտը քննադատում է, որ Քոչարյանը հայտարարել է, որ իր ու Սամվել Կարապետյանի գլխավորած ուժերն են ընդդիմադիր դաշտի գլխավոր խաղացողները ու ամենաշատ ձայներն իրենք են գեներացնելու։ Եւ, իհարկե, կա երրորդ խումբը, որը պահանջում է, որ Քոչարյանը դուրս գա քաղաքականությունից ու քանի դեռ դուրս չի եկել, հնարավոր չի լինելու հաղթել Փաշինյանին։
1․ Ապացուցեք, որ կարող եք իշխանություն փոխել այլ՝ ավելի արդյունավետ ճանապարհով, քան ընտրություններն են։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
2․ Ապացուցեք, որ դուք ավելի շատ ձայն կարող եք ստանալ։ Արեք դա ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
3․ Մի պահանջեք որևէ մեկի հեռանալը քաղաքականությունից։ Հաղթեք այդ մարդուն, իսկ հետո՝ Փաշինյանին ու կստացվի, որ դուք ճիշտ էիք, իսկ Քոչարյանը՝ սխալ։
Պետք է գործել ու գործով ապացուցել, որ դու ես ճիշտ, իսկ ընդդիմադիր որևէ ուժի կամ գործչի մասին անվերջ խոսելը, մեղադրելը, փնովելը, անհամաձայնություն հայտնելը ես չեմ հասկանում։ Ընդդիմադիր քաղաքական ուժի կողմից մյուս ընդդիմադիր ուժի նկատմամբ իր «ավելի ճշմարտացի» լինելը միայն գործով, արդյունքով է հնարավոր ցույց տալ։
Չեմ ցանկանում նեղացնել որևէ ընդդիմադիր ուժի կամ գործչի, շատերի հետ շատ լավ հարաբերություններ ունեմ, բայց եթե Քոչարյանն է խնդիր իշխանության գալու ճանապարհին, ապա եթե իրեն չեք կարողանում հաղթել ընդդիմության դաշտում, ապա Փաշինյանին, վստահաբար, չեք կարողանալու հաղթել։
Ապացուցեք, որ դուք եք ճիշտ ու դա արեք գործով։ Այսքանը։

Թողնել պատասխան