Վերջին 2 շաբաթում Հայաստանում զգալիորեն թանկացել է կաթնամթերքը ու նման թանկացումը խնդրահարույց է, եթե չասենք՝ կասկածելի։ Մեր ժողովրդի համար կյանքը ամեն օր էլ ավելի է թանկանում՝ սննդամթերքի թանկացում, հարկերի ավելացում, սակայն եկամուտների աճ տեղի չի ունենում, հասարակ քաղաքացու կյանքի որակը ընկնում է։
Հայաստանի Հանրապետությունում ապրող մարդու համար կյանքը պետք է լինի ինչպես անվտանգ, այնպես էլ բարեկեցիկ և հարմարավետ։ Ահա այս է գլխավոր խնդիրը, որը պետք է լուծեն այն ուժերը, որոնք հավակնում են գալ իշխանության։ Մարդկանց պետք է ներկայացվեն հստակ և համոզիչ առաջարկներ իրենց առօրյա, կենցաղային խնդիրների լուծման վերաբերյալ։ Հայաստանը պետք է անցում կատարի հարկային նոր համակարգի, ինչպես նաև պետք է լինի այնպիսի աշխատող համակարգ, որը թույլ չի տա անհիմն գնաճ։
Սիրելի հայրենակիցներ, մենք կարող ենք շարունակել ամեն ինչ այնպես, ինչպես կա, այսինքն, ամեն օր լսել արդարացումներ ու մեղադրանքներ, թե ինչու՞ մեր կյանքը ավելի անվտանգ և բարեկեցիկ չի դառնում՝ նախկիններ, Ռուսաստան, գուբեռնյա, ծայրագավառ և այլն։ Չեմ կարծում, որ մենք հաշտ ենք սրա հետ և պատրաստ ենք ևս 5 տարի այս ամենը ամեն օր լսել ու զուգահեռ մեր կյանքի որակը էլ ավելի վատանա, գնաճը շարունակվի, հարկերը բարձրանան։ Մենք պետք է գնանք փոփոխության ու տեսնենք, որ իսկապես հնարավոր է տարիներ շարունակ դատարկախոսելու փոխարեն պարզապես աշխատել, ստեղծել աշխատող տնտեսություն ու մարդկանց կյանքը ավելի լավը դարձնել։

Թողնել պատասխան