Ռուսաստանը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտու…

🇺🇸🇷🇺 Ռուսաստանը հայտարարել է, որ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որոնք պատասխանատու են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի գագաթնաժողովի նախապատրաստման համար, այսօր ունեցել են «կառուցողական» հեռախոսազրույց։
🗣 «Կառուցողական քննարկում է տեղի ունեցել՝ կապված հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ կարճ հաղորդագրությունում։
🔸 Հոկտեմբերի 16-ին Պուտինն ու Թրամփը համաձայնել են հանդիպել Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով