Շանտաժին պետք է պատասխանել նոր պահանջով Երեկ իմ յութուբյան հարթակում կանխատեսել …

Շանտաժին պետք է պատասխանել նոր պահանջով
Երեկ իմ յութուբյան հարթակում կանխատեսել էի, որ եթե քաղաքական և քրեա-իրավական գնահատական չտրվի Նոր Նորքի վարչական ղեկավարի արարքին, ապա պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի մակարդակով երկրում խրախուսվում են քաղաքացիական բախումներ(ելույթիս այդ հատվածը տեղադրված է ներքևում):
Գնահատականս մնում է անփոփոխ:
Տեղի է ունենում իրավական ֆարս, խոշտանգողների և խոշտանգվողների պատասխանատվության, այսպես ասած, համահարթեցում: Ավելին, Չախոյանին և Երևանի ավագանու ընդդիմադիր անդամին ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել, քան խմբակային ծեծի մասնակիցներին:
Քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես խոսք չկա:
Տիգրան Տեր-Մարգարյանն, ըստ ամենայնի, պահպանելու է պաշտոնը. նրա կուսակցությունը դիմել է քաղաքական շանտաժի՝ սպառնալով լուծարել քաղաքային կոալիցիան, եթե Նոր Նորքի վարչական ղեկավարը պաշտոնանկ արվի:
Այս իրավիճակում ընդդիմադիր ուժերը պետք է լրացնեն իրենց պահանջների շարքը՝ ներառելով նաև Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների կետը:
Այս մասին հանգամանալից կխոսեմ իմ յութուբյան հարթակում, ժամը 21-ին:
https://youtube.com/shorts/t4XvAJ3Qxzc?si=6kKonqUJHhRTLyio

Փաշինյանը քաղաքացիական բախումներ է հրահրում

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով