«Եկեղեցու դեմ հարձակումը սպառնալիք է ողջ հայության համար». Սփյուռքի գործիչների …

⚡️ «Եկեղեցու դեմ հարձակումը սպառնալիք է ողջ հայության համար». Սփյուռքի գործիչների հայտարարությունը
📣 Սփյուռքահայ մի խումբ ազդեցիկ գործիչներ հանդես են եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ՀՀ կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ստեղծված լարվածությանը։
➡️ Հայտարարության առանցքային կետերը.
📍 Եկեղեցին ազգային ինքնության հիմքն է
🔴 Քրիստոնեությունն առաջինն ընդունած ազգի համար Եկեղեցին դարեր շարունակ եղել է միակ հաստատությունը, որը պահպանել է մեր հավատքն ու էթնիկ ժառանգությունը՝ նույնիսկ Ցեղասպանությունից հետո։
📍 Միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին անթույլատրելի է
🔴 Կառավարության պահանջը՝ հեռացնել օրինական ընտրված Կաթողիկոսին, և հոգևորականների տեղաշարժի սահմանափակումները ուղղակի հարձակում են Եկեղեցու 18-դարյա ավանդույթների վրա։
📍 Սպառնալիք Հայաստան-Սփյուռք կապին
🔴 Այսօր աշխարհի 10 միլիոն հայերի մեծ մասը բնակվում է Սփյուռքում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարում է իր հոգևոր կենտրոնը։ Եկեղեցու դեմ քայլերը վտանգում են կտրել Սփյուռքի կապը Հայրենիքի հետ։
📍 Ինքնակառավարման իրավունք
🔴 Եկեղեցական կառավարման բոլոր հարցերը պետք է լուծվեն բացառապես Եկեղեցու ներքին մարմինների (Ազգային-Եկեղեցական Ժողով) միջոցով՝ առանց քաղաքական միջամտության։
🗣️ «Հայաստանի կառավարության մոտեցումը վտանգում է կտրել իր հարաբերությունները սփյուռքի հետ՝ մի բան, որ չկարողացան անել նույնիսկ Օսմանյան կայսրությունը կամ Խորհրդային Միությունը»։
✍️ Հայտարարությունը ստորագրել են.
➡️ Նուբար Աֆեյանը, Էնթոնի Բարսամյանը, Լորդ Արա Դարզին, Էրիկ Էսրայելյանը, Վաչե Գաբրաշը, Վաչե Մանուկյանը, Ջոզեֆ Ուղուրլյանը և Պերճ Սեդրակյանը:
📣 Կոչ է արվում բոլոր հայերին բարձրացնել իրենց ձայնը՝ պաշտպանելու կրոնական իրավունքներն ու Եկեղեցու անկախությունը քաղաքական շահարկումներից։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով