Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը…

Հունաստան կատարած պետական այցի շրջանակում Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Հունաստանի նախագահ Կոստանտինոս Տասուլասի հետ այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։
Նախագահները մասնակցել են թանգարանում բացված հայ լուսանկարիչ, դիզայներ Տաթև Մնացականյանի «Աղոթք խաղաղության» խորագրով ցուցահանդեսին։
Ցուցահանդեսը նվիրված է խաղաղության մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը նշանավոր գործիչների լուսանկարների և Գրիգոր Նարեկացու աղոթքների միաձուլման միջոցով։
Ցուցահանդեսի բացման արարողության մեկնարկին նախագահ Խաչատուրյանը հանդես է եկել ողջույնի խոսքով։
https://youtu.be/zw73h6J2ijo

Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Բյուզանդական և քրիստոնեական մշակույթի թանգարան

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ
Հետևեք նաև՝
▫️ https://bit.ly/3EB1fPA
▫️ https://bit.ly/3GJL8Sg
▫️ https://bit.ly/3AIlDNx

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով