🔍 Երևանի քաղաքապետարանը ուսումնասիրություն է կատարում Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 94 մսուր-մանկապարտեզում՝ տնօրեն Փառանձեմ Միրիբյանի կատարած գործողություններին պատշաճ արձագանք տալու համար։
🗣 Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։
Երևանի թիվ 94 մանկապարտեզի սաների ծնողները բողոքի ակցիա են անում. նրանք պնդում են, որ նորանշանակ տնօրեն Փառանձեմ Միրիբյանը ճնշում է գործադրում աշխատակիցների վրա, սաների ներկայությամբ ստորացնում նրանց:
Թողնել պատասխան