Այս մասին «Տելեգրամ»-ում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Մերձավոր Արևելքի երկրներով շրջագայության շրջանակում Դամասկոսում հանդիպել էր Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
«Մենք համաձայնեցինք աշխատել միասին՝ մեր հասարակությունների համար ապահովելու ավելի շատ անվտանգություն և զարգացման հնարավորություններ», — գրել է Զելենսկին։
Զելենսկին հայտնել է, որ լայնածավալ քննարկումներ են տեղի ունեցել Սիրիայի ղեկավարի, ինչպես նաև եռակողմ բանակցություններ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։
«Մենք կարողացանք քննարկել ամեն ինչ՝ անվտանգային և պաշտպանական հարցերից և տարածաշրջանում իրավիճակից մինչև մեր երկրների միջև էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը», — գրել է Զելենսկին։
Վերջին շաբաթների ընթացքում Զելենսկին այցելել է Մերձավոր Արևելքի երկրներ՝ առաջարկելով ուկրաինական փորձը անօդաչու թռչող սարքերի և հրթիռային հարձակումների դեմ պայքարում, որը մշակվել է Ռուսաստանի հետ շուրջ 4 տարի շարունակվող պատերազմի ընթացքում։
Զելենսկին նաև հայտարարել է, որ Ուկրաինան, լինելով հացահատիկի խոշոր արտադրող, ցանկանում է ներդրում ունենալ Մերձավոր Արևելքի պարենային անվտանգության ապահովման գործում։ Այդ նպատակով նա Սիրիայի առաջնորդին տեղեկացրել է, որ Կիևը հուսալի մատակարար է։ Նրա խոսքով՝ երկու նախագահները քննարկել են տարածաշրջանային պարենային անվտանգության ամրապնդման հնարավորությունները։
Թողնել պատասխան