Ինչու՞ էր Ադրբեջանի դրոշը չայրելը ճիշտ քայլԴաշնակցության երիտասարդների կողմից Թո…

Ինչու՞ էր Ադրբեջանի դրոշը չայրելը ճիշտ քայլ
Դաշնակցության երիտասարդների կողմից Թուրքիայի դրոշի հետ միասին Ադրբեջանի դրոշը չայրելը, ըստ իս, շատ ճիշտ որոշում էր: Օրվա խորհուրդը նվիրված էր Թուրքիայի կողմից ցեղասպանված հայերի հիշատակին ու եթե այրեին նաև Ադրբեջանի դրոշը, դա Նիկոլ Փաշինյանին ու իր ողջ քարոզչամեքենային հնարավորություն էր տալու ընտրություններից 1 ամիս առաջ վերցնել այդ թեման, շեղել բուն խորհրդից` ցեղասպանությունից և գործի դներ ընդդիմության կողմից պատերազմ հրահրելու իր հայտնի զենքը, ինչը այս պարագայում հնարավոր չեղավ:
Մենք կարող ենք ընդունել կամ չընդունել դրոշներ այրելու երևույթը, բայց սա արդեն տասնյակ տարիներ շարունակվող ակցիա է` ի նշան բողոքի, ի նշան Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության ու դրոշն այրելը հենց այդ խորհուրդն ունի:
Նաև նկատում եմ կոնկրետ քաղաքականացված թիրախավորումներ այս մասով ու վստահ եմ, որ դա անողները վերը շարադրվածը փայլուն հասկանում են, բայց դե առիթ է, ինչու՞ չհարվածեն, տո պետք լինի` իրենք դրոշներ այրելը կդատապարտեն էլ, եթե զգան, որ դա իրենց քաղաքական հաշվարկներին կծառայի 🙂
Կրկնում եմ` ամենքս մեր կարծիքը կարող ենք ունենալ այս հարցի շուրջ, կարծեմ ես էլ նախկինում արված մի գրառում ունեմ, որ դրոշ այրելը սխալ եմ համարում, բայց սա ՀՅԴ-ի ակցիան է, իրենք էլ որոշում են, թե ինչ տեսքով անեն այդ ակցիան, մանավանդ սա արդեն ավանդույթի պես մի բան է դարձել, բայց քանի որ Ադրբեջանի դրոշը չայրելու հետ կապված քննարկում է ծավալվել, ճիշտ գտա կիսվել կարծիքովս, որ դա համարում եմ ճիշտ որոշում, որովհետև իրենք ուղղակի գիտակցել են, թե իշխանությունները դա քարոզչական դաշտում ինչպես են օգտագործելու` շեղվելով օրվա խորհրդից:
Երեկ չեմ հիշում, թե դաշնակցությունից ով էր ելույթ ունեցողը, բայց շատ կարևոր շեշտադրում կատարեց, որ իրենք այս պայքարը մղում են բոլոր հայերի համար, անկախ քաղաքական նախասիրություններից, անկախ իրենց նկատմամբ մարդկանց վերաբերմունքից, որովհետև գիտեն, որ ցեղասպանները չեն ճանաչում կուսակցական պատկանելիություն կամ քաղաքական նախասիրություն:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով