Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Պատերազմի տ…

Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Պատերազմի տարիներին առանձնացել են բազմաթիվ հայ զորահրամանատարներ և հերոսներ։ Մենք ունեցել ենք 4 մարշալ և 1 ծովակալ, որոնք բոլորը ծագումով Արցախից էին։ Խոսքը Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի, Իվան Իսակովի և Սերգեյ Ագանովի մասին է։
Չմոռանանք նաև, որ լեգենդար օդաչու Նելսոն Ստեփանյանը շուշեցի էր։
Այս և մեր բազմաթիվ այլ հայրենակիցներ, այդ թվում՝ իմ հայրական պապիկը, որը պատերազմից հետո Բեռլինից մեքենայով վերադարձել էր հարազատ Սյունիք՝ Տեղ գյուղ, հաղթանակի, ուժի և նվիրումի խորհրդանիշներ են…
Սիրուն ու կարևոր բան է հաղթանակը ❤️
Հավերժ փառք ու պատիվ բոլոր նրանց, ովքեր հաղթանակ կերտել գիտեն։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով