ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ…

ՀՀ կառավարությունը քննարկել է հանրակրթության պետական չափորոշչում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, որը ՀՀ կառավարության նիստում ներկայացրել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Արմենպրես»
-ի հաղորդմամբ՝ նախարարը նշել է, որ նախագիծը հիմնված է նոր չափորոշչով դպրոցների աշխատանքի փորձի, իրականացված վերլուծությունների և առկա խնդիրների գնահատման վրա։

«Ներկայացվող նախագիծը թույլ է տալու, որպեսզի կառավարության ծրագրի կարևորագույն անելիքը՝ հանրակրթության որակի բարձրացումը, լինի ավելի նպատակային և գրանցի ավելի մեծ արդյունքներ»,-նշել է Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել ուսումնական գործընթացի ճկունությունն ու արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային և կազմակերպական ծանրաբեռնվածությունը, ընդլայնել սովորողների անհատական զարգացման և մասնագիտական կողմնորոշման հնարավորությունները, հատկապես ավագ դասարաններում։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով