🇦🇲🇷🇺 «Մենք բազմաթիվ թելերով կապված ենք, գործընկերություն ունենք, համագործակցություն կա, պետք է այնպես անենք, աշխատենք, որ ամեն ինչ դրական հունով ուղղորդվի»,- այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրոզայնը՝ արձագանքելով ռուսական կողմից վերջին շրջանում հնչող կոշտ հայտարարություններին:
🗣 «Եթե խնդիրներ են լինում, կաշխատենք գործընկերային, առողջ, կառուցողական քննարկման մթնոլորտում հարցերին լուծումներ տալ: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, իհարկե, բոլոր հարցերին էլ լուծումներ կտրվեն»,- շեշտեց նախարարը:
🔹 ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ նշեց, որ չի կարծում, թե պետք է խուճապի մեջ հայտնվել միայն այն պատճառով, որ որոշ կազմակերպություններ, որոնց նպատակն է ապրանքի որակը ստուգել, սկսում են ստուգումներ իրականացնել։ |azatutyun.am|
📌 Հիշեցնենք, որ այսօր ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանին փորձում են ներքաշել հակառուսական ճամբար՝ Ռուսաստանին «որքան հնարավոր է ցավոտ հարվածելու» նպատակով։ Բացի այդ, արգելափակվել է հայկական որոշ ապրանքների ներկրումը Ռուսաստան։

Թողնել պատասխան