Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան»-ի կողմից ընտրական հերթական հանցագործությունը բացահայտելու մասին: Կոմիտեն հաղորդագրության հետ մեկտեղ հրապարակել է նաև ձայնագրություններ։
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից բացահայտված ընտրական հանցագործությունների վերաբերյալ քննվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ արտերկիր աշխատանքի մեկնած ՀՀ մի շարք քաղաքացիների նկատմամբ ունեցած նյութական կախվածությունն օգտագործելով ՌԴ-ում բիզնես գործունեություն իրականացնող անձինք «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակրի և այլ անձանց հետ նախապատրաստել են վերջիններին տեղափոխել Հայաստանի Հանրապետություն՝ հարկադրելով մասնակցել Ազգային ժողովի ընտրություններին և քվեարկել իրենց նշած կուսակցության օգտին»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ արտերկրում բնակվող հայրենակիցներին, խստորեն պահպանել ընտրական օրենսդրության պահանջները, բացառել ընտրողների կամքի վրա ցանկացած անօրինական ներգործություն և ձեռնպահ մնալ ընտրական գործընթացի բնականոն ընթացքը խաթարող գործողություններից։
Կոմիտեն հավաստիացնում է, որ իրականացնելու է բոլոր տեղեկությունների համակողմանի և խիստ ստուգում, ինչպես նաև ձեռնարկելու է օրենքով նախատեսված բոլոր միջոցները՝ հանցավոր արարքների լիարժեք բացահայտումն ապահովելու համար՝ անկախ դրանց կատարման վայրից և ներգրավված անձանց շրջանակից։
https://cdn4.telesco.pe/file/abe4e9095e.mp4?token=bckMYCfbMzYQN-6mP-AwuWqGiCxEo91lRgKFVZSN82AcoFi-g081n6eToty-ddMeYI2WZgIJZms5PBqLpNi81m_OKpD72yqxiCEmcR6BmVXYcB7rK1JQ5KmMywxOar4D7kzQBk60qgXvP6us-M5eILBrn6Nxkaxmo8M7Xa1P__PByuQE-1PV1lJ0hWJ_BjYqgT-Hk6U3p8zF9rLd3fMt7uM06saWNA0KDBdwtAhpdZvb7McVFJO7zVkNCcWeXSfG8URsk2JU6Vf48e1kuY0GaA1qasKQxQ_xg5PmH_L6OO0Xi3hmXJrLkzVYLtZAguP-r7HovEGs6JXwm0v2fW2P8Q
Թողնել պատասխան