«Ալյանս» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցությունը չեղարկել…

📢 «Ալյանս» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ ընտրություններին մասնակցությունը չեղարկելու համար։ Ազգային ժողովի ընտրապայքարից դուրս է գալիս «Ալյանս» կուսակցությունը։ ԿԸՀ-ն դռնբաց նիստում կքննարկի կուսակցության ներկայացրած՝ ընտրացուցակի գրանցումը չեղարկելու դիմումը։ Հայտնում է Հայաստանի հանրային ռադիոն։
💡Աղբյուրը նշում է, որ Հանրային ՀԸ եթերում կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը պարզաբանել է, որ անցողիկ շեմը հաղթահարելու շանսեր չունեցող ուժերը ջուր են լցնում իշխանության ջրաղացին։
⚖️ Նա ընդգծել է, որ պայքարից հրաժարվելով՝ իրենք ապացուցում են իրենց իրական, արտահամակարգային ընդդիմադիր լինելը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով