Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից, այդ թ…

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի բացառել, որ արտերկրից, այդ թվում՝ Ռուսաստանից վերադարձած Հայաստանի զինապարտ քաղաքացիները կարող են ներգրավվել 25-օրյա վարժական հավաքներում
Ճեպազրույցի ընթացքում լրագրողը նախարարից հետաքրքրվել է շրջանառվող տեղեկությունների մասին, թե Ռազմական ոստիկանության աշխատակիցները սահմանային անցակետերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցելու ծանուցումներ են տալիս Ռուսաստանից ժամանող Հայաստանի քաղաքացիներին։
Ի պատասխան՝ Պապիկյանը նշել է, որ ծանուցման համար սահմանված կարգ կա, և այն իրականացվում է այդ ընթացակարգերին համապատասխան։

«Ծանուցման համար կա կարգ։ Ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում տալ ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ»,- ասել է պաշտպանության նախարարը։

Նրա խոսքով՝ Ռազմական ոստիկանությունն իրականացնում է իրեն վերապահված գործառույթները, իսկ տարբեր պետական կառույցներ անհրաժեշտության դեպքում կարող են իրականացնել համապատասխան գործողություններ։

«Ռազմական ոստիկանությունը ֆունկցիաներ ունի, որը իրականացնում է ըստ անհրաժեշտության։ Հայաստանում նաև տարբեր ինստիտուտներ կան, որոնք ըստ անհրաժեշտության ֆունկցիաներ են իրականացնում։ Դա կարող է լինել օպերատիվ ինֆորմացիայի հիման վրա, կարող է լինել այլ ֆունկցիոնալ պարտականությունների շրջանակներում, այդ թվում՝ հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակներում»,- նշել է Պապիկյանը։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարող է բացառել, որ Ռուսաստանից ժամանած քաղաքացիները կարող են ուղարկվել 25-օրյա վարժական հավաքների, նախարարը բացասական պատասխան է տվել։

«Ինչպես կարող եմ բացառել դա։ Ռուսաստանից եկող Հայաստանի Հանրապետության քաղաքացին զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։ Բնականաբար, չեմ կարող բացառել։ Ոչ միայն ՌԴ-ից, Ֆրանսիայից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից և այլն, և այլն»,- ասել է պաշտպանության նախարարը։

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը

Արդյոք սահմանին ՀՀ քաղաքացիները ստանում են վարժական հավաքների ծանուցում. Պապիկյանի անդրադարձը
#news #armenia #armenpress
ARMENPRESS NEWS AGENCY
Հետևեք մեզ
Facebook — https://www.facebook.com/armenpress
Telegram — https://t.me/armenpress
Արմենպրեսի պաշտոնական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով