Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա…

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և նրա կուսակցությանը՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Հայաստանի ժողովուրդը ընտրություն է կատարել հօգուտ ժողովրդավարության, կայունության և ապագայի, որն ավելի ու ավելի մոտ է Եվրոպային:

Իսպանիան կշարունակի աջակցել Հայաստանին խաղաղության ճանապարհին և Եվրոպական միության հետ մերձեցման գործընթացում»,- X սոցիալական հարթակում նշել է Սանչեսը:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով