Քանի որ ընտրությունները ավարտվել են, բաց կասեմ.Իմ կարծիքով այս ընտրություններում…

Քանի որ ընտրությունները ավարտվել են, բաց կասեմ.
Իմ կարծիքով այս ընտրություններում մասնակիցների մեծագույն մասի նպատակը բոլոր հնարավոր ձևերով ու անգամ փոշիացումներով Հայաստան դաշինքին խորհրդարանից հանելն ու այդկերպ վերջինիս երկբաղադրիչ քաղաքական կապիտալը (Ռոբերտ Քոչարյան և Դաշնակցություն) միաժամանակ արժեզրկելն էր։
Դա ակնհայտ էր ոչ միայն ներքին խժդժություններից, այլև հնչող բաց հայտարարություններից։
Բայց այդ ծրագրի գլխավոր ճարտարապետը, ինչպես միշտ, սխալվեց։
Այժմ արդեն, պայմանավորված Հայաստան դաշինքի` երկրորդ ընդդիմադիր ուժ լինելով, որևէ քաղաքական կոմբինացիա առանց համագործակցության, պարզ ասած` առանց ՀԴ-ի համաձայնության, անհնարին կլինի կյանքի կոչել։
Ընդ որում` այժմ ՀԴ-ի հետ ստիպված են համագործակցել անգամ նրանք, ովքեր ի սկզբանե բաց հայտարարում էին, որ չեն համագործակցի։
Իմիջիայլոց, բոլոր ընդդիմադիրներն են արդեն ստիպված համագործացկել, հակառակ դեպքում բոլորին են շատ տհաճ օրեր սպասվում։
Ու առհասարակ, մեծամտությունը լավ բան չէ. լինի’ քաղաքականություն կամ ցանկացած այլ ոլորտ։
Ինչևէ, սպասենք հետաքրքիր զարգացումների։
Վահե Գրիգորյան
@armgeopolitic

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով