Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության …

🇦🇲🇪🇺 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:
🤝 Քննարկվել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանը և ՀՀ-ում ԵՄ ստանդարտների ներդրմանը վերաբերող հարցեր:
❗️Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը միտված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ու դրա սկզբունքներին, ինչպես նաև սահմանազատման գործընթացին վերաբերող հարցերի: [ՀՀ կառավարություն]

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *