Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը հունիսի 10-ին հա…

Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրից պոկված ոսկեգույն տառերը հունիսի 10-ին հայտնաբերվել էին աղբամանում:
ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն «Արմենպրես»-ին տեղեկացրել է, որ դեպքի վերաբերյալ հաղորդում է ուղարկվել նախաքննական մարմին։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,-նշել է նա։

Սարգսյանի խոսքով՝ ցանկացած վարկած ստուգվում է։ Չեն բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։ 

«Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»,-ընդգծել է ՆԳՆ նախարարի մամուլի քարտուղարը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով