«Այն ստորագրված է։ Ստորագրվել է Վերսալում։ Ես հենց նոր ստորագրեցի այն»
,- Վերսալի պալատում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ❗️Այդուհանդերձ, նա սպառնացել է վերսկսել հարձարկումները, եթե Իրանը չկատարի իր պարտավորությունները։
Իրանական կողմից հուշագիրը ստորագրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
🔻 Հուշագրում ներառված են հետևյալ դրույթները.
➖ Տարածաշրջանում մարտական գործողությունների դադարեցում. «Բոլոր ռազմաճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և վերջնական դադարեցում»,➖ 30 օրվա ընթացքում իրանական նավահանգիստների ամերիկյան ծովային շրջափակման վերացում, այնուհետ՝ իրանական սահմաններից ամերիկյան բոլոր ուժերի հետ քաշում՝ խաղաղության վերջնական պայմանագրի ստորագրումից հետո 30 օրվա ընթացքում,➖ Հորմուզի նեղուցի բացում. 60 օր շարունակ այն բաց կլինի նավերի անմաքս անցման համար, որից հետո Իրանը, ինչպես նշել է ամերիկյան կողմը, «համագործակցելով ոչ միայն Օմանի, այլև Ծոցի մյուս պետությունների հետ, կմշակի Հորմուզի նեղուցի մասին առավել լայն, երկարաժամկետ համաձայնագիր»։➖ Իրանի վերականգնման և զարգացման համար 300 միլիարդ դոլարի հատկացում. ԱՄՆ-ն խոստանում է տարածաշրջանում իր գործընկերների հետ ստեղծել «Իրանի Իսլամական Հանրապետության վերականգնման և տնտեսական զարգացման» հիմնադրամ՝ հատկացնելով առնվազն 300 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան կողմը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի լինելու այդ գումարը հատկացնողը։➖ Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցների վերացում. ԱՄՆ-ն խոստանում է «չեղարկել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները»։ Չեղարկման ժամանակացույցը նախատեսվում է համաձայնեցնել ավելի ուշ։➖ Միջուկային զենքից Իրանի հրաժարում. ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվում են, որ Իրանը երբեք չի ստեղծի ոչ միջուկային զենք, ոչ էլ՝ ձեռք կբերի ու կհամագործակցի հարստացված ուրանի վերացման հարցում:
Թողնել պատասխան