Թեմա համար 1․ ռուսական սահմանափակումներն ու Եվրոպա արտահանման հեռանկարները Հայաստանում սկսվել է բերքահավաքի շրջանը։ Գյուղացին տարվա աշխատանքը հավաքել է, պիտի վաճառի, բայց չգիտի՝ ինչպես ու որտեղ։ Հայկական գյուղմթերքի զգալի մասն արտահանվում էր Ռուսաստան, ինչը պայմանավորված է թե՛ աշխարհագրական դիրքով, թե՛ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությամբ։ Բայց արդեն քանի ամիս է՝ հայկական մի շարք ապրանքատեսակների վրա ՌԴ իշխանությունները սահմանափակումներ են դրել։ Արդյունքում՝ ապրանքի մի մասը սպառվում է ներքին շուկայում, մի մասը փչանում է, քանի որ չեն հասցնում իրացնել, իսկ մյուսի համար արտադրողներն ու արտահանողները փորձում են նոր շուկաներ գտնել։ 📌 «Թեմա համար 1»-ի այս թողարկմանը կփորձենք հասկանալ՝ ինչ խնդրի առաջ է հայ արտադրողը, ինչ լուծումներ են առաջարկվում, ու որքանով է իրատեսական նոր շուկաներում հաստատվելու հեռանկարը:
Թողնել պատասխան