☄️Անորոշ ու անհանգիստ վիճակ` Գյումրիում💥«Հրապարակ» թերթը
գրում է․ «Մինչ իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ կենաց-մահու պայքար է մղում Գյումրին ուզուրպացնելու համար, տեղի իշխանությունների ու գործընկերների միջեւ անջրպետը խորանում է։ Մեզ ասացին, որ կալանավորված Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը, որը, լինելով քաղաքապետի առաջին տեղակալ, փոխարինում է Ղուկասյանին, գործընկեր կուսակցություններին մինչ այս պահը չի տեղեկացրել՝ գնո՞ւմ է խորհրդարան, թե՞ շարունակելու է փոխքաղաքապետ աշխատել։
‼️Գործընկերները վիրավորված են այս վերաբերմունքից, հատկապես որ պարզ էլ չէ, թե Առաքելյանի հրաժարականից հետո ով է փոխարինելու նրան։ Ասում են՝ Ղուկասյանի թիմում չկա մեկը, որը կարող է ձգել այդ պաշտոնին եւ ընդունելի լինել ընդդիմության համար։
🔔 Առաջին զանգ. Բաժանորդագրվե՛ք
Թողնել պատասխան