«Հայաստան» դաշինքը նոր գումարման ԱԺ-ի մեկնարկին մոտենում է որոշակի ճգնաժամային իրավիճակում․ թիմի ներսում և աջակիցների շրջանում կա որոշակի լարվածություն, ինչը լիցքաթափում է պահանջում։
Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, որը կարողանում է թիմի ներսում ապահովել անհրաժեշտ բալանսավորումը, չի վերցնելու պատգամավորական մանդատը, ուստի, խմբակցության առաջնորդության պատասխանատվությունը մնալու է Քոչարյան կրտսերի՝ Լևոնի վրա։ Ֆորմալ առումով թե ով կլինի խմբակցության ղեկավարը, երկրորդական է․ քաղաքական պատասխանատվությունն ու առաջնորդությունը դրված է լինելու Լևոն Քոչարյանի ուսերին, որի առաջնային խնդիրը թիմի ներսում իրավիճակի կայունացումը ու ճգնաժամի հաղթահարումը պետք է լինի, դա հնարավոր է բացառապես բաց և անկեղծ խոսակցության միջոցով հենց թիմի ներսում։
Նկատելի է, որ «երրորդ ուժերը» փորձում են օգտվել առիթից ու իրենց հերթին սրել իրավիճակը «Հայաստան» դաշինքում, ընդ որում՝ ամեն մեկը դա անում է իր քաղաքական հաշվարկով։
Լևոն Քոչարյանի անելիքների մասին դեռ կխոսենք, բայց նրան հետաքրքիր քաղաքական փորձություն է սպասվում։
@armgeopolitic

Թողնել պատասխան