Սա սարսափելի բան է, կյանքում մեկ անգամ եմ դժբախտություն ունեցել մասնակցել բանակո…

Սա սարսափելի բան է, կյանքում մեկ անգամ եմ դժբախտություն ունեցել մասնակցել բանակում զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողության ու չեմ ցանկանա, որ որևէ մեկը երբևէ նման տեսարան տեսնի:
Այսինքն, ծնողը երեխային ուղարկում է բանակ, հանձնում է պետությանը ու նրան վերադարձնում են դիակ` անգամ պատշաճ չբացատրելով, թե ինչից է մահացել երեխան: Հետո պատասխանատվության ենթարկվող էլ կլինի կամ չի լինի, դա էլ արդեն Աստված գիտի:
Բանակում սպանությունները կամ, ինչպես իրենք են ասում, ինքնասպանությունները փորձ է արվում նորմա դարձնել, այդ դեպքերի մասին չեն խոսում, պատասխաններ չեն պահանջում, մեղավորների անուններ չեն ուզում, բայց դա չի կարող այդպես լինել, որովհետև եթե կան խլված կյանքեր, ուրեմն կա խնդիր համակարգում ու կան պատասխանատուներ:
Սրա հետ հաշտվելն անհնար է ու երբ մեզ ինչ-որ թվեր ու վիճակագրություն են ցույց տալիս, դա ծաղրի է նմանվում, քանի որ անգամ 1 նման դեպք մենք բանակում չպետք է ունենանք: Այո՜, հնարավոր է ունենալ այնպիսի բանակ ու ռազմական ոստիկանություն, որ ուղղակի բացառվեն նման դեպքերը: Գլուխ մի արդուկեք, ուղղակի այդ համակարգերը ղեկավարելը ձեր խելքի բանը չէ:
Չարենցավանում այսօր տեղի ունեցավ Ճամբարակի զորամասում սպանված զինծառայող Նարեկ Թորոսյանի հոգեհանգստի արարողությունը Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն` Նարեկին ծառայակիցները ծեծել էին և հասցրել ինքնասպանության: Դեպքի առթից նախաձեռնվել է քրեական…

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով