Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Քարիմ Խանին անձեռնմխելիությունի…

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատախազ Քարիմ Խանին անձեռնմխելիությունից զրկելը կարող է հնարավորություն ստեղծել նրա արտահանձնման և Ռուսաստանում պատասխանատվության ենթարկելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ Խանը պետք է պատասխանատվություն կրի «անմեղ անձանց նկատմամբ հետապնդում իրականացնելու փորձի և միջազգային պաշտպանություն ունեցող անձանց դեմ գործողությունների» համար։
Ավելի վաղ Ռուսաստանում Քարիմ Խանի նկատմամբ կայացվել էր հեռակա դատավճիռ․ դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման։
ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազ Քարիմ Խանի հրաժարականը 📖 ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով