Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տա…

ℹ️ Հայկ Կոնջորյանի եղբոր՝ նույնպես ՔՊ-ական Ավետ Կոնջորյանի ծեծի տեսանյութը երեկ տարածել է լրագրող Գայանե Զարգարյանը։ Կադրերում բռնություն գործադրող չորս հոգանոց խմբի ենք տեսնում։
🎞 Ծեծի տեսանյութից հետո տարածվել են նաև այլ կադրեր. գործով ձերբակալվածներից Աբովյանի ավագանու ՔՊ-ական անդամ Նաիրի Հակոբյանի տան կողքով մեքենայով անցնում է Ավետ Կոնջորյանը՝ թունդ սպառնալիքներով ու հայհոյանքներով. «Քեզ գյուլլելու եմ»:
💬 Որ Ավետ Կոնջորյանն ու Նաիրի Հակոբյանը ընկերներ էին ու աշխատում էին միասին, հաստատում է նաև վերջինիս եղբայրը: Իսկ Ավետ Կոնջորյանի եղբայրը՝ Հայկ Կոնջորյանը, որ ԱԺ փոխնախագահի թեկնածու է, չի պատասխանել հարցերին: |azatutyun.am|
🔗 Կարդալ ավելին
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ծեծի ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով