Այս մասին ՔՊ վարչության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ, կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներն օրենքի առաջ հավասար են, և ՔՊ անդամ լինելը որևէ մեկին առավելություն չի տալիս, բայց որևէ մեկին նաև չի նսեմացնում։ Կուսակցության ներսում քննարկում չկա։ Իրավական գործընթաց է գնում»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հիշեցրեց, որ նախկինում ևս եղել են դեպքեր, երբ իրավական գործընթացներին հաջորդել են կուսակցական որոշումներ։
«Նման դեպքեր եղել են, երբ իրավական գործընթաց է գնացել, իրավական գնահատական է հնչել, մարդիկ են հեռացվել կուսակցությունից, դրանից հետո կամ դրանից առաջ դատապարտվել են»,- նշեց նա։
Անդրադառնալով Ավետ Կոնջորյանի եղբորը՝ Հայկ Կոնջորյանին Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրելու որոշումը վերանայելու հնարավորությանը՝ Փաշինյանը պատասխանեց․
«Ի՞նչու պետք է վերանայվի։ Յուրաքանչյուր մարդ պատասխանատու է իր արարքի համար»։
Նա նաև հավելեց, որ ՔՊ-ում գործում է վերահսկող մարմին, որը անհրաժեշտության դեպքում կարող է քննել հարցը և համապատասխան եզրակացություն ներկայացնել կուսակցության վարչությանը։
Թողնել պատասխան