Ընդամենը 30 րոպե հետևեցի նոր գումարման ԱԺ նիստին։ Տպավորություններս, մեղմ ասած, …

Ընդամենը 30 րոպե հետևեցի նոր գումարման ԱԺ նիստին։ Տպավորություններս, մեղմ ասած, տհաճ էին։ Զարմանքով էի հետևում, թե ընդդիմությունն ինչ հարցադրումներ էր կատարում ու ինչ հայտարարություններ էր հնչեցնում։
«Դուք երբևէ թուրքերի հետ շփվե՞լ եք», «ի՞նչ տեսք ունեին թուրքերը», «թուրքերի կանտովկաները ուղղվա՞ծ էին» տրամաբանության հարցադրումները լավագույնս ցույց են տալիս բովանդակության բացակայությունն ու ընդդիմադիր քաղաքական պայքարն ու խոսույթը կրկին հակաթուրքական պսևդոհայրենասիրության վրա կառուցելը։ Սա ընդդիմության համար ուղիղ ճանապարհ է դեպի ոչնչացում։
Ես հենց այսօր՝ 9-րդ գումարման ԱԺ-ի առաջին նիստի օրն եմ ուզում զգուշացնել ընդդիմությանը, որ եթե դուք շարունակելու եք աշխատանքը նույն տրամաբանությամբ, ինչ դա արվել է ԱԺ-ում վերջին 5 տարում, դուք ոչ թե հիասթափություն, այլ զզվանք եք առաջացնելու հանրության ընդդիմադիր հատվածում, ձեզ քվե տված մարդկանց մեջ։
Իսկ հիմա, կարծում եմ, մի որոշ ժամանակ պետք է միայնակ թողնել այս ընդդիմությանն ու իշխանությանը ԱԺ-ում, հանրությունը թող հետևի տեղի ունեցողին ու հետո կտա իր գնահատականներն ու արձանագրումները։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով