Այսօր ԱԺ-ում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցության պատգամավորները կարևոր հարցեր են բարձրացրել առողջապահական ոլորտին առնչվող: Խոսքը, մասնավորապես, ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց բուժման ընթացքի և դեղորայքի մասին էր, երբ պատգամավորները նշում էին, որ տվյալ հիվանդությունների դեղորայքը (քիմիոթերապիա, իմունոթերապիա և այլն) գրանցված չէ, մարդիկ դրանք թանկ գներով ձեռք են բերում սև շուկայից, շատ դեպքերում մարդկանց վաճառում են նաև անորակ, կեղծ դեղորայք:
Իշխանությունների` իրականության հետ կապ չունեցող պնդումները, թե այդ բուժումն արդեն ֆինանսավորվում է առողջական ապահովագրության շրջանակներում ու մարդիկ այլևս ստիպված չեն մեծ գումարներ ծախսել, ուղղակի անարգանք է նման հիվանդություններ ունեցող մարդկանց և նրանց հարազատների նկատմամբ: Մարդիկ շարունակում են գումարներ հայթհայթել, դրամահավաքներ անել, որ կարողանան սև շուկայից գնել այդ անհայտ ծագման դեղորայքը:
«Ուժեղ Հայաստանը» հայտարարեց, որ համապատասխան օրենսդրական նախաձեռնություն կներկայացնի դեղորայքի հետ կապված, որ մենք գրանցված և ավելի մատչելի գներով դեղորայք ունենանք Հայաստանում, այլ ոչ թե այդ դեղերը մի քանի անգամ բարձր արժեքով Հայաստան բերեն կոնկրետ մարդիկ ու դրանք իրացնեն սև շուկայում:
Կարևոր եմ համարում, որ ընդդիմությունն այս հարցը մշտապես բարձրացնի, սա չափազանց կարևոր թեմա է, որը պետք է լուծում ստանա:

Թողնել պատասխան