Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռում…

Ռուսաստանը որպես պատասխան միջոց «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ:

«Օգոստոսի 27-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պետական ​​​​արարողակարգի վարչություն է կանչվել Ռուսաստանում Ռումինիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լիլիանա Բուրդան, որին հանձնվել է նախարարության նոտան Մոսկվայում Ռումինիայի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ «սույն միջոցը պատասխանն է ռումինական կողմի ավելի վաղ ձեռնարկած անհիմն որոշման՝ Բուխարեստում Ռուսաստանի դեսպանության աշխատակցին պերսոնա նոն գրատա հայտարարելու վերաբերյալ»:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով