#legal@arpinebrief
Ինչու է հանրության շահի պաշտպանության համար ստեղծված հանձնաժողովը դարձել Վեոլիայի խոսնակը:
Տպավորություն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերածվել է «Վեոլիա Ջուր» ընկերության ոչ պաշտոնական մամուլի խոսնակի․ ինչ ասում է ընկերությունը, Հանձնաժողովը հիմնականում նույնը կրկնում է։ Իսկ թե այդ դեպքում ինչի համար է ստեղծված կարգավորող մարմինը և ինչի համար է այն ֆինանսավորվում հանրային միջոցներից, հարցերի հարցն է։
Առանձին հարց է նաև Հանձնաժողովի կոնկրետ անդամների և «Վեոլիա Ջրի» կոնկրետ պաշտոնյաների միջև հնարավոր սերտ կապերի թեման և դրանց հնարավոր ազդեցությունը Հանձնաժողովի դիրքորոշումների վրա։
Սկսում ենք տարբեր օրինակներից:
Դավթաշենի Ձոր-1 թաղամասը 2026 թվականի հունիսի 25-ին շուրջ 10 ժամ մնացել է առանց ջրի։ Բնակիչները դիմել են Հանձնաժողով՝ պարզելու՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է ամբողջ թաղամասի ջրամատակարարումը դադարեցվել և ով է դրա համար պատասխանատու։
«Վեոլիա Ջուրը» ասել է՝ իր կողմից շահագործվող հատվածում խնդիր չի եղել, խնդիրը «ներքին ցանցում» է։ Հանձնաժողովն էլ փաստացի նույնը կրկնել է՝ առանց պարզելու, թե որտեղ է այդ «ներքին ցանցը», ում պատասխանատվության տակ է և ինչպես կարող էր դրա խնդիրը միաժամանակ շուրջ 10 ժամ ջրազրկել ամբողջ թաղամասը։
Ավելին՝ մարդիկ հարցնում են հունիսի 25-ի կոնկրետ 10-ժամյա ջրազրկման պատճառը, իսկ Հանձնաժողովը պատասխանում է հուլիսի 7-13-ին՝ բոլորովին այլ օրերին կատարված չափումներով։ Եվ ինքն էլ միաժամանակ ընդունում է, որ այդ չափումները չեն հերքում հունիսի 25-ին ջրամատակարարման ընդհատման փաստը։
Այսինքն՝ հուլիսի 7-13-ին ջուրը եղել է՝ շատ լավ։ Բայց դա ինչպե՞ս է պատասխանում այն հարցին, թե հունիսի 25-ին ինչու 10 ժամ ջուր չի եղել։
Իսկ ամենազավեշտալին՝ պատասխանից պարզվում է, որ այդ ջրագիծը ժամանակին հենց բնակիչներն են իրենց միջոցներով կառուցել։ Այսինքն՝ բնակիչներն իրենց փողերով ջրագիծ են քաշել, այսօր այն շահագործում է «Վեոլիա Ջուրը», բնակիչները ջրամատակարարման համար վճարում են «Վեոլիա Ջրին», բայց երբ հերթը հասնում է պատասխանատվությանը՝ պարզվում է՝ «ներքին ցանց է»։
Շահագործումը՝ «Վեոլիային», վճարումը՝ բնակիչներից, պատասխանատվությունը՝ ոչ մեկինը։
Ապրեք` գրատախտակիՆ գնացել եք` 5)))

Թողնել պատասխան