SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ Ուկրաինայում Starlink արբանյակային ինտերնետ կապի և որոշ զինատեսակների շարժման արագության սահմանափակումների հետևում կարող է կանգնած լինել ԱՄՆ կառավարությունը:
Մասկը նման հայտարարություն է արել X սոցիալական ցանցում՝ ի պատասխան կապը վերականգնելու ուկրաինացի պաշտոնյաների խնդրանքների։
Մասկը նշել է, որ Starlink-ի ռազմական նշանակության Starshield ծառայությունը վերահսկվում է ԱՄՆ կառավարության կողմից, և որ «արագության կամ օգտագործման ցանկացած սահմանափակում որոշում է ԱՄՆ զինված ուժերը, իսկ վերջնական որոշումն ԱՄՆ նախագահինն է»։

«Starlink-ը SpaceX ընկերությանը պատկանող և նրա կողմից վերահսկվող առևտրային ծառայություն է։ Starlink-ի օգտագործումը սահմանափակվում է քաղաքացիական կամ պաշտպանական գործողություններով, և այն չի կարող օգտագործվել հարձակողական ռազմական գործողությունների համար, քանի որ նման կիրառումը տեղին չի լինի առևտրային ընկերության համար», — հավելել է Մասկը։
Թողնել պատասխան