Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում անկլա…

🇦🇲🇦🇿 Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական սահմանազատման ընթացքում անկլավ-էքսկլավների հարցին անդրադառնան ավելի շուտ՝ չսպասելով մինչև սահմանազատումը հասնի այդ հատվածներին։
❓ Հարցին՝ պահպանվելո՞ւ է սահմանազատումը հյուսիսից հարավ իրականացնելու սկզբունքը, ԱԳՄԱ նախարարն ասել է.
💬 «Ընդհանուր առմամբ այդ սկզբունքը չի խախտվում, բայց կա ըմբռնում, որ առանձին հատվածներ գուցե արագացնելու անհրաժեշտություն լինի։ Հիմա, երբ կա անկլավների մասին պատկերացում, չեմ բացառում, որ այդ հարցն էլ գա առաջ»։
💡 Միրզոյանը նաև հնարավոր է համարել, որ մոտ ապագայում փոխկապակցվեն Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ ենթակառուցվածքները։ |azatutyun.am|

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով