Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպա…

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է պաշտոնական ընթրիք՝ Մերիդիան միջազգային կենտրոնի գլխավոր հանդիսությանն ընդառաջ։
Ընթրիքին մասնակցել են Վաշինգտոնում անցկացվող նշանակալի միջոցառումներից մեկի՝ Մերիդիանի գլխավոր հանդիսության հյուրերը՝ դիվանագիտական, հասարակական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։
Ընթրիքը հնարավորություն է ընձեռել նաև մտքեր փոխանակելու Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության, հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացումների շուրջ։
Ընթրիքից հետո հյուրերը տեղափոխվել են Մերիդիան միջազգային կենտրոն, որտեղ մասնակցել են գլխավոր հանդիսությանը։

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով