Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են…

🇬🇪 Թբիլիսիում շարունակվում են հակակառավարական ցույցերը, որի մասնակիցները մտադիր են արգելափակել Թբիլիսի մուտք և ելք երթևեկությունը։ Ցույցերը ընթանում են անվտանգության ուժերի մոբիլիզացիայի ֆոնին։ Այս մասին հայտնում է «Էխո Կավկազա» լրատվական գործակալությունը։
👮 Ոստիկանությունը թույլ չի տալիս ցուցարարներին փակել «Թբիլիսի մոլի» մոտ գտնվող ճանապարհը, որտեղ էլ ընթանում են ցույցերը։ Սկսվել են ձերբակալություններ, հաղորդում են լրատվամիջոցները։
📌 Հունվարի 31-ին իշխող «Վրացական երազանքը» փոփոխություններ է կատարել օրենսդրության մեջ՝ «միջազգային և ներքին նշանակության ճանապարհները» ավելացնելով ռազմավարական օբյեկտների ցանկում։ Իշխանությունները ասում են, որ «Թբիլիսի մոլ»-ի ճանապարհների փակումը պատժվում է օրենքով՝ ուղղիչ աշխատանքով կամ առավելագույնը մինչև երկու տարի ազատազրկմամբ։
🔸 Ցուցարարները կոչ են անում նոր ընտրություններ անցկացնել և ազատ արձակել ձերբակալվածներին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *