Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Հոդված 3․…

Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, տեղի ունեցավ «Հոդված 3․ լրագրողները՝ հանուն իրավունքների» մրցանակաբաշխությունը։
«Ինֆոքոմի» լրագրող Միլենա Խաչիկյանը լավագույն տպագիր կամ առցանց հոդված անվանակարգում արժանացավ գլխավոր մրցանակին՝ «Ֆունկցիոնալության գնահատման գաղտնի բանաձեւը․ հաշմանդամություն ունեցող անձինք դժգոհում են բարեփոխված համակարգից» եւ «Արցախի կալանավորների եւ դատապարտյալների գործերը Հայաստանին փոխանցելու առնչությամբ օրենքի նախագիծ է մշակվել» վերտառությամբ հրապարակումների համար։
Մրցանակը հանձնեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը։
Շնորհավորում ենք մեր բոլոր մրցանակակիր գործընկերներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *