«Ականատես» դիտորդական առաքելությունը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազության…

⚖️✉️ «Ականատես» դիտորդական առաքելությունը բաց նամակ է հղել ՀՀ գլխավոր դատախազությանը:
📍 «2023թ․ Երևանի ավագանու ընտրություններում դիտորդական առաքելությունն արձանագրել էր ՔՊ կուսակցության նախընտրական քայլերթի մասնակիցներին առերևույթ նյութապես շահագրգռելու դեպք։ 2023թ․ սեպտեմբերի 1-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացվել Դատախազություն՝ փոխանցելով հավաքագրված ամբողջ տեղեկությունը և խնդրելով նախաձեռնել քրեական վարույթ։ Վարույթի հարուցման նախնական շրջանում հարցաքննվել է առաքելության մի քանի ներկայացուցիչ, սակայն գործի քննությունը ձգձգվում է արդեն մեկ տարուց ավելի։ Հարցումներին ի պատասխան՝ վարույթը քննող քննիչ Հռիփսիմե Գասպարյանի կողմից չեն ներկայացվում համոզիչ փաստարկներ, որ քննությունն ընթանում է արդյունավետ կերպով։
📍 Գործի քննության նման հապաղումը շատ մտահոգիչ է՝ հաշվի առնելով դրա հանրային կարևորությունը։ Առավել մտահոգիչ է այն, որ իրավապահ մարմինների արձագանքը ընդդիմադիր շարժումների ընթացքում արձանագրված համանման՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքերին որպես կանոն շատ կտրուկ և օպերատիվ է: Սա տեղիք է տալիս կարծելու, որ օրենքը համանման իրավիճակներում կարող է կիրարկվել խտրական կերպով՝ կախված ներառված քաղաքական դերակատարներից։
📍 Ընտրական գործընթացների արդարության և օրինավորության սկզբունքների պահպանման նպատակով Դիտորդական առաքելությունը հորդորում է արձանագրված խախտումները բացահայտելու և դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացնել բազմակողմանի և արդյունավետ քննություն»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *