Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո ի…

Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը
⚖️ Հակակոռուպցիոն դատարանում այսօր հարցաքննվեց 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ՊՆ առաջին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ Գեղամ Ասատրյանը։ Նա որպես վկա է դատակոչված պատերազմի ժամանակ իր հրամանատարին՝ Հովիկ Գաբրիելյանին առնչվող գործի շրջանակում, որով նա մեղադրվում է ենթակա անձնակազմի հետ դեպի Հադրութ նահանջելու եւ այդ մասին աջ կողմում գտնվող յուրային ստորաբաժանումներին չտեղեկացնելու մեջ։
🗣 Ասատրյանն ասաց, որ մինչեւ Հովիկ Գաբրիելյանի գալը (պատերազմի սկսվելուց նա ՌԴ-ում զորավարժությունների է եղել) սպառազինության խնդիր չեն ունեցել, հաստիքով ինչ հասանելիք եղել է, ունեցել են։ Հանրային մեղադրողը եւս մեկ անգամ ճշտող հարց տվեց՝ մինչեւ բնագծից նահանջելը որեւէ տեսակի սպառազինության պակաս ունեցե՞լ է զորքը, ինչին վկան բացասական պատասխան տվեց։ Սպառազինության պակասի մասին հարցերն, ըստ էության, կապ ունեն այն հանգամանքի հետ, որ մեղադրյալը պնդում է՝ մինչեւ նահանջ անելը վերադաս հրամանատարությանը տեղեկացրել է, որ զորքն ի վիճակի չէ դիմակայել հակառակորդին, օգնություն է խնդրել, սակայն չի ստացել, դրա համար ստիպված նահանջ է արել։

Զորամասի հրամանատարի տեղակալը նահանջի օրը լսել է Ջաբրայիլի գրավման մասին, հետո իմացել, որ այն գրավվել է հաջորդ օրը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *