Author: Suren Surenyants

  • Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…«Ժողովուրդ» օրաթ…

    Դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…
    «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «Հայաստան» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունը ստորագրահավաք է սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով՝ խմբակցության անդամները որոշել են ոչ միայն իրենք իրենց, այլ նաեւ «Հայաստան» դաշինքի բոլոր 153 անդամների ստորագրությունները ստանալ առ այն, որ եթե որոշեն հրաժարվել պատգամավորական մանդատներից, ապա այն բոլորի վրա է տարածվելու:
    Այս տեղեկատվությանն առանձնապես չեմ հավատում, այնուամենայնիվ, եթե խորհրդարանական ընդդիմությունը կոնսոլիդացված նման քայլի գնա, ամիսների ընթացքում ԱԺ արտահերթ ընտրությունները կդառնան անխուսափելի(Հայաստանը Հյուսիսային Կորեայի վերածվելու ռեսուրս չունի):
    Ինչո՞ւ չեմ հավատում, որ խորհրդարանական ընդդիմությունը նման քայլի կգնա:
    «Հայաստան» դաշինքը հատկապես հաստատապես գիտի, որ որևէ պարագայում այլևս չի կարող նման ներկայություն ունենալ ԱԺ-ում:
    Այո, մենք օրինաչափություններից դուրս քաղաքական համակարգում ենք ապրում, որտեղ նույնիսկ դիլետանտ ու լուզեր իշխանության պարագայում ավելի ոչ պոպուլյար է խորհրդարանական ընդդիմությունը:
    Ռացիոնալ բոլոր մարդիկ հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր է հեռացնել՝ քաղաքականությունից Ռոբերտ Քոչարյանին հեռացնելուց հետո:
    Դե, ուրեմն, դրեք մանդատները, եթե գիտակցել եք, որ Փաշինյանի «թթվածինն» ենք…

  • Ուկրաինական պատերազմի, այսպես ասած, գաղափարական ազդեցությունն ակնհայտ է Բալկաննե…

    Ուկրաինական պատերազմի, այսպես ասած, գաղափարական ազդեցությունն ակնհայտ է Բալկաններում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների վրա: Սերբիայի նախագահի կուսակցության թոփ- ֆունկցիոներ Վլադիմիր Ջուկանովիչը Twitter-ում գրել է, թե Սերբիան հարկադրված է «դենացիֆիկացիա սկսել Բալկաններում»: Այս տերմինի օգտագործմամբ սկսվեց ռուսական ներխուժումն Ուկրաինա…

  • Փաստաբանի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղա…

    Փաստաբանի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հեռանում է քաղաքականությունից: Հարավային Կովկասի ամենահետևողական արևմտամետն անգամ հասկացավ, որ Արևմուտքի աջակցության վրա հույս դնել չի կարելի…

  • Դաշնակցական պատգամավորը հանրահավաքում ասում է՝ կառավարությունը մեկ անձից գնումնե…

    Դաշնակցական պատգամավորը հանրահավաքում ասում է՝ կառավարությունը մեկ անձից գնումներ է անում՝ հարստացնելով իր շրջապատին:
    Վերջին մեկ անձից գնումը կառավարությունն արել է Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությունից:
    Փաստորեն, Ռոբերտը Նիկոլ շրջապատից է…

  • Այսօր Ադրբեջանը հրադադարը խախտել է թե Հայաստանի արևելյան սահմանին, թե Արցախում: …

    Այսօր Ադրբեջանը հրադադարը խախտել է թե Հայաստանի արևելյան սահմանին, թե Արցախում: Պետք է հասկանալ, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնի ուղղությամբ է կրակում Բաքուն և ինչու…

  • Խորհրդարանական ընդդիմության պաշտպանները, սրան- նրան հարցեր ուղղելու փոխարեն, կոն…

    Խորհրդարանական ընդդիմության պաշտպանները, սրան- նրան հարցեր ուղղելու փոխարեն, կոնկրետ մի հարցի թող պատասխանեն. Փաշինյանը միայն Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերությա՞նն է գումար փոխանցել, թե՞ «վարձահատույց» է եղել նաև այլ խողովակներով: Ոնց գցում- բռնում եմ՝ Քոչարյանի ընտանիքին պատկանող ընկերության հետ կնքված 12,5 միլիոն ԱՄՆ դոլարի գործարք շատ քիչ է, որպեսզի Քոչարյանն ու «Դիմադրություն» շարժումն այսպես վարկաբեկեին ընդդիմության գաղափարը՝ հերթական անգամ «փրկելով» Փաշինյանին…

  • Այսօր դատարանում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը: Այս անձին չեմ …

    Այսօր դատարանում վատացել է Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը: Այս անձին չեմ ճանաչում ու որևէ անձնական մոտեցում չունեմ նրա մեղադրանքի առնչությամբ: Բայց ունեմ հաստատուն դիրքորոշում. արդարադատություն չի կարելի իրականացնել խոշտանգումների միջոցով, մարդու իրավունքների հաշվին: Կալանքը պատժի ձև չէ ու մարդը պետք է կալանքի տակ չլինի, եթե ունի առողջական խնդիրներ, որոնք անհամատեղելի են խափանման այդ միջոցի հետ: Հավատացեք, այդ պարագայում արդարադատության որակն ավելի բարձր կլինի:

  • Հնդկական The Sentinel-ի արտահոսքը՝ Հնդկաստանից սպառազինություն ձեռք բերելու Հայա…

    Հնդկական The Sentinel-ի արտահոսքը՝ Հնդկաստանից սպառազինություն ձեռք բերելու Հայաստանի մտադրության մասին, ադբեջանական ԶԼՄ-ներին հեռուն գնացող ենթադրություններ անելու տեղիք է տվել: Հարևանները խոսում են հայ-հնդկական ռազմավարական համագործակցության հեռանկարի մասին: Ուր էր, թե Հայաստանը նման սուբեկտություն ունենար…

  • Գուցե ՀՅԴ-ն ակնարկում է, որ ուզում է ազատվել Քոչարյանի ճիրաններից… Ընդդիմությո…

    Գուցե ՀՅԴ-ն ակնարկում է, որ ուզում է ազատվել Քոչարյանի ճիրաններից…
    🟨 Ընդդիմությունը սեպտեմբերին կգնա խորհրդարան, բայց իր օրակարգով:
    Իշխան Սաղաթելյան
    ︎Այս հայտարարության միակ հասկանալի դրվագն այն է, որ ընդդիմությունը ցանկանում է վերադառնալ խորհրդարան ու դրա համար ելքեր է փնտրում:
    Մնացածը քաղաքական անհեթեթություն է, որովհետև ստացվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը մեկ տարուց ավելի սպասարկել է իշխանության օրակարգը: Կամ գուցե ՀՅԴ-ն ակնարկում է, որ մեկ տարի սպասարկել է Ռոբերտ Քոչարյանի օրակարգը ու հիմա ուզում է ազատվել վերջինիս ճիրաններից…

  • https://www.youtube.com/watch?v=ucekBLyXYlg&ab_channel=3-%D6%80%D5%A4%D5%B4%…

    Բըրնսի և Նարիշկինի այցերից 2 բան կարող ենք ենթադրել․կայծակնային արագությամբ պրոցեսներ են ընթանում

    3-րդ մուտքում քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցն է
    Զրույցից մտքեր, որոնք ևս կարող էին վերնագիր լինել․
    «Արցախի անկախության ճանաչման հարցում մենք աշխարհում ունենք զրո դաշնակից»
    …………………….…