Author: Suren Surenyants

  • Կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համարԵրբ բանակի հ…

    Կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համար
    Երբ բանակի հաջողությունները կամ պատերազմի ընթացքը թույլ չեն տալիս խոսել կոնկրետ հաղթանակների, նվաճումների մասին, դա պետք է փոխհատուցել Արեւմուտքի դեմ “գաղափարական պատերազմի” մասին ելույթով: Հենց դա էլ Կարմիր հրապարակում արեց Պուտինը` մնալով այն գծի մեջ, որ նա դրել էր Մյունխենում` 2007-ին։
    Ուկրաինայում Պուտինն, իհարկե, հաղթելու է, բայց այդ հաղթանակի գինը դառնալու է անհամեմատ թույլ Ռուսաստանը։ Սա այն դեպքն է, երբ կայսրությունը չափազանց մեծ գին է վճարում` տակտիկական հաղթանակի համար։

  • Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտո…

    Սոթքի ուղղությամբ ադրբեջանական երեկվա սադրանքն, ըստ ամենայնի, Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին օրերի հարցազրույցների պատասխանն էր։ Բաքվում կարծում են, թե Գրիգորյանը “խախտել է դիվանագիտական էթիկետի կանոնները” ու բացահայտել է հայ- ադրբեջանական փակ քննարկումների առարկան։ Անկախ այն հանգամանքից, թե ինչ են պնդում Բաքվում` մեր իշխանությունները ԼՂ խնդիրը երբեք չպետք է օգտագործեն ներքաղաքական նպատակներով։ Նույնը վերաբերում է ընդդիմությանը։ Ներքաղաքական նպատակներով արտաքին քաղաքականության զգայուն թեմաների շահարկումը որեւէ օգուտ չի կարող տալ Հայաստանի բանակցային դիրքերին, փոխարենը ծնելու է անվտանգային ռիսկեր։

  • Ե՞րբ կլինի իշխանափոխությունՄոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգա…

    Ե՞րբ կլինի իշխանափոխություն
    Մոլորություն է Հայաստանի ներքաղաքական գործընթացն ազգային- ազատագրական պայքար համարելը ու 20-րդ դարասկզբի կարգախոսներով հաջողություն ակնկալելը։ “Լաո”-ն ժամանակակից քաղաքական հարաբերություններում ասելիք, անելիք չունի։
    Լիահույս եմ, որ հաջորդ ընդդիմադիր հարթակը կտրված կլինի անիրական ցնորքներից, չի փորձի հանրությանը միավորվել պրիմիտիվ հակաթուրքականության թեզերով, կունենա զարգացման օրակարգ` դրանով ցույց տալով Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության քաղաքական, գաղափարական սպառվածությունը։
    Այդ ժամանակ Հայաստանում կլինի իշխանափոխություն։

  • Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, ան…

    Ես հավատում եմ Հայաստանի զարգացման հեռանկարին։ Պետք է միավորել բոլոր ուժերին, անհատներին, որոնք հավատարիմ են 88-ի շարժման արժեքներին, Սեպտեմբերի 21-ի խորհրդին, հավատում են հարեւան երկրների հետ բնականոն հարաբերություններ ունեցող ու համաշխարհային զարգացման համատեքստին ներդաշնակ զարգացող Հայաստանի տեսլականին։

  • Ո՞ւր է նախագահըՆման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոն…

    Ո՞ւր է նախագահը
    Նման ֆորս- մաժորային իրավիճակներում առանձնակի քաղաքական ֆունկցիոնալություն ունի նախագահի ինստիտուտը, որը պարտավոր էր տարածություն ստեղծել իշխանության ու ընդդիմության դիալոգի համար։
    Նույնիսկ Արմեն Սարգսյանը նման ֆունկցիա 2018-ին կատարել է։
    Տեղյա՞կ եք` մենք Հանրապետության նախագահ ունե՞նք, ո՞ւր է Վահագն Խաչատրյանը։

  • Ընդդիմությունը, թե բա` մենք մերիտոկրատական կառավարություն ենք ձեւավորելու։ Ինչքա…

    Ընդդիմությունը, թե բա` մենք մերիտոկրատական կառավարություն ենք ձեւավորելու։ Ինչքան Նիկոլը ձեւավորեց, այնքան էլ դուք կձևավորեք։ Անտագոնիստական մինիհամակարգերից ինչպե՞ս կարող են մերիտոկրատական կառավարություններ ծնվել…

  • Ուշադրություն դարձրե՞լ եք` արդեն մի քանի օր մենթերն ու ցուցարարները փողոցներում …

    Ուշադրություն դարձրե՞լ եք` արդեն մի քանի օր մենթերն ու ցուցարարները փողոցներում իրար ծեծում են, բայց “վոժդերը” Նիկոլը, Ռոբերտը, Սերժը "ծպտուն" չեն հանում(վերջին երկուսի մի քանի ռեպլիկը հաշիվ չի, խոսքը՝ քաղաքական դիրքորոշման մասին է): Ու գիտե՞ք` ինչով են զբաղված։
    Միանգամայն ճիշտ եք` ռուսական շրջանակների մոտ իրար վրա “բոչկա” են գլորում։
    Պուտինի տեղը լինեմ` երեքին էլ “կգցեմ”…

  • Ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է Քաղաքական հաջողության համար շատ կար…

    Ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է
    Քաղաքական հաջողության համար շատ կարևոր է հարթակ+օրակարգ+լիդեր+հասարակական կոնսոլիդացիա բանաձևը։
    Այս չորս բաղադրիչներից յուրաքանչյուրը խիստ կարեւոր է, դրանցից յուրաքանչյուրի բացակայությունը կարող է բերել գործընթացի տապալմանը։
    Կոնկրետանամ.
    ✓Հարթակում հայտնվելու “ուղեգիրը” չպետք է լինի Նիկոլին կամ թուրքին թունդ քրֆելը։ Բայց այսօր հենց դա է հարթակում հայտնվելու միակ երաշխիքը, ինչի հետեւանքով այն վերածվել է “աջաբսանդալի”:
    ✓ Օրակարգն առաջին հերթին ապագայի տեսլական է, Քաղաքացու Անվտանգությանն ու Բարեկեցությանն ուղղված կոնկրետ ծրագրեր, պատասխաններ, թե ի՞նչ լուծում պետք է ունենա ԼՂ խնդիրը, հայ- թուրքական, հայ- ադրբեջանական, հայ- ռուսական հարաբերություններին վերաբերող կոնկրետ տեսլական, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող կոնկրետ լուծումներ։ Հիմա մենք լսում ենք միայն պոպուլիստական քննադատություն` առանց լուծումների։
    ✓ Եթե չկա հարթակ ու օրակարգ, լիդերի հարցը լուծվել չի կարող, եթե նույնիսկ ընտրությունը կանգ առնի, օրինակ` Արման Թաթոյանի վրա, որը ընդհանուրի գնահատմամբ` դրական կերպար է։
    ✓ Երբ բացակայում են առաջին երեք բաղադրիչները, չի կարող լինել հասարակության կոնսոլիդացիա։ Անձրևի պատճառով` այսօր հանրահավաքի եկել է 3-4 հազար մարդ, առանց անձրեւի` այդ թիվը կլիներ, ասենք` 5-6 հազար։ Բայց դա հասարակության կոնսոլիդացիա չէ ու պետք չէ ժողովրդին “ջհանդամն” ուղարկել, որովհետև միջին վիճակագրական մարդը պետք է հասկանա, թե ինչպես է Նիկոլին փոխարինող Պողոսը իր կյանքն ավելի անվտանգ ու բարեկեցիկ դարձնում։
    Եվ ամենակարևորը` ընդդիմությունը պետք է իրեն դուրս դնի “վաբանկային”, “միսիոներական” ռեժիմից։
    Ամփոփում. երբ ես գրում եմ այս տողերը, մտածում եմ նաեւ կոնկրետ բովանդակության մասին։ Խնդիրս այս ընդդիմությանը քննադատելը չէ` առանց դրա էլ այն ամեն օր մաշում է։ Մտածում եմ, որ ընդդիմադիր նոր ֆորմատ ձևակերպելու ժամանակն է ու պատկերացնում եմ իմ ու մեր թիմի քաղաքական դերակատարությունն ու պատասխանատվությունը այդ գործընթացում։

  • https://medialab.am/222805/?fbclid=IwAR2L9BnGlBn2XqqvmP5dHvNfSYyo76siF6OsRxogfpl…

    «Բրյուսելյան գործընթացի գայթակղությանը մեր իշխանությունները երբեմն չեն դիմանում, իսկ դա շատ վտանգավոր գայթակղություն կարող է լինել».…

    «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը – Պարո՛ն Սուրենյանց, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության պայմանագրի…

  • Երբ ՀՅԴ անդամներն ինձ մեղադրում են Նիկոլին լատենտ աջակցելու մեջ, ծիծաղս հազիվ եմ…

    Երբ ՀՅԴ անդամներն ինձ մեղադրում են Նիկոլին լատենտ աջակցելու մեջ, ծիծաղս հազիվ եմ զսպում։
    Ես 2018-ի հեղափոխությանը որեւէ կերպ չեմ աջակցել, Նիկոլի ու նրա շրջապատի հետ շփումներ չունեմ. չեք կարող գտնել որևէ փաստ։
    Այ, դուք, սիրելի ընկեր- պարոններ, 2018-ի մայիսին ձեր քվեով Նիկոլին վարչապետ եք ընտրել, նրա կոալիցիոն կառավարության անդամներ եք եղել, ընդհուպ` մինչև նույն տարվա հոկտեմբերը, երբ Փաշինյանը հեղափոխական հերթական էքստազի ժամանակ ձեզ հեռացրեց կառավարությունից։