Միշելի «անկեղծությունը»«ԵՄ-ի անունից ամեն ինչ արել եմ՝ հեշտացնելու հայ-ադրբեջան…

⚡️⚡️⚡️ Միշելի «անկեղծությունը»
«ԵՄ-ի անունից ամեն ինչ արել եմ՝ հեշտացնելու հայ-ադրբեջանական ուղիղ երկխոսությունը»․
Սա Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի խոստովանությունն է:
Սրա մասին բազմիցս խոսել եմ:
ԱՄՆ-ի, ԵՄ-ի հիմնական խնդիրն ամենևին էլ խաղաղության գործընթացի բարեխիղճ միջնորդ լինելը չի եղել:
Արևմտյան խաղացողները, մի կողմից, լուծել են հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացից Մոսկվայի դուրսմղման խնդիր, մյուս կողմից՝ նույն այդ գործընթացի միջոցով ապահովել են իրենց ներկայությունը Հարավային Կովկասում:
Փաստացի Միշելը խոստովանում է, որ ամեն ինչ արել է Հայաստանը ադրբեջանա-թուրքական աքցանի մեջ դնելը հեշտացնելու համար, որովհետև ուժային այսօրվա դիսբալանսի պայմաններում հենց դա է ենթադրում Հայաստանի և Ադրբեջանի ուղղակի բանակցություններն՝ առանց միջնորդների:

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով