Author: Suren Surenyants

  • Հարցազրույց LiveNews-ին https://www.youtube.com/live/Yn9iUnouVGo?si=illkWRcb5vxU…

    Հրատապ. Երբ Նիկոլը կգնա Մայր Աթոռ. նոր մարտավարությունը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է

  • Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները» Նիկոլ Փաշինյանի վերջին գր…

    🔹 Երբ ձախողված վարչապետը որոշում է Եկեղեցու «կանոնները»
    Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումը, որը վերաբերում է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին, հնարավոր չէ պարզապես կարծիք համարել:
    Այն ուղիղ միջամտություն է Եկեղեցու ինքնավարությանը և բացահայտորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածին, որի համաձայն՝ Եկեղեցին առանձնացված է պետությունից և ինքնուրույն է իր ներքին կառավարման հարցերում։
    Իշխանության այս քաղաքականությունը համեմատելի է խորհրդային ժամանակների ռեպրեսիվ միջամտությունների հետ:
    Վարչապետը սկզբում Կաթողիկոսին մեղադրում էր կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, ապա նրան որակեց որպես լրտես, իսկ այժմ էլ մեղադրում է Եկեղեցում «ապականոնական վիճակ» ստեղծելու համար։
    Մեղադրանքների այս հերթափոխը չի խոսում սկզբունքայնության մասին, այլ վկայում է մեկ կանխորոշված նպատակին ծառայող քաղաքական վարքագծի մասին՝ Եկեղեցին իշխանության վերահսկողության տակ առնելու։
    Առնվազն տարակուսելի է, երբ Սահմանադրությունը խախտող, 2021 թվականին ընդունված Կառավարության ծրագիրը փաստացի տապալած վարչապետը, հրաժարական տալու փոխարեն, փորձում է «օրինականություն» հաստատել պետությունից անկախ հոգևոր կառույցում։
    Այս համատեքստում Կանոնագրքի թեման երկրորդական է․ իրական խնդիրը իշխանության ձգտումն է վերահսկողություն հաստատել այն ինստիտուտի նկատմամբ, որը մինչ այժմ չի ենթարկվել քաղաքական կամքին։
    Այսօր հարցը Եկեղեցու Կանոնագիրքը չէ։
    Հարցն այն է, թե արդյոք Հայաստանում դեռևս թույլատրվում է ինքնավար հանրային ինստիտուտների գոյությունը, որոնք չեն ղեկավարվում վարչապետի կաբինետից։
    Ընդհանուր առմամբ, սա խորքային ճգնաժամ է Հայաստանի ներքին կյանքում, որը կարող է ազդել ազգային միասնության վրա:
    Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայկական ինքնության կարևոր մաս, և նման հակամարտությունը խիստ վտանգավոր է, որը կարող է հարուցել իրավունքի և ինքնության ճգնաժամ:
    Եկեղեցին կարող է և պարտավոր է լուծել իր ներքին խնդիրները իր իսկ կանոններով և ընթացակարգերով, ոչ թե Փաշինյանի կողմից թելադրվող «ճանապարհային քարտեզով»։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց Euromedia24-ինhttps://youtu.be/RQcQWBihHsU?si=FOA01pAeYVgrFuIuՔաղաքա…

    Հարցազրույց Euromedia24-ին
    https://youtu.be/RQcQWBihHsU?si=FOA01pAeYVgrFuIu

    Քաղաքական որ ուժերը 2026թ-ին կլինեն խորհրդարանում. կանխատեսումներ՝ ըստ Սուրենյանցի

    #euromedia24
    euromedia24-ը սոցիալական մեդիայում
    Facebook — https://www.facebook.com/euromedia24tv/
    Telegram — https://t.me/Euromedia24
    Կայք — https://euromedia24.com

  • Հարցազրույց Ա1+-ինhttps://youtu.be/18DPwPjEGfI?si=qWajKbRHbP-r11i-Պետք է ամեն ին…

    Հարցազրույց Ա1+-ին
    https://youtu.be/18DPwPjEGfI?si=qWajKbRHbP-r11i-

    Պետք է ամեն ինչ արվի, որ Գյումրիի մոդելը կիրառվի նաև համապետական ընտրություններին․ Ս․Սուրենյանց

    Станьте спонсором канала, и вы получите доступ к эксклюзивным бонусам. Подробнее:
    https://www.youtube.com/channel/UCXdAEFA6DLFd-rcPYnATCRA/join
    Հարգելի բարեկամ
    «Ա1+»-ը քո աջակցության կարիքն ունի
    https://a1plus.am/hy/support

  • ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվե…

    ԵՄ–ԵԱՏՄ «երկընտրանքը» և իշխանության վտանգավոր մանևրը
    ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ բաց տեքստով արձանագրում է այն, ինչ վաղուց ակնհայտ է․ Հայաստանը չի կարող անսահմանափակ ժամանակով միաժամանակ մնալ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի տիրույթում։
    Այս անգամ, սակայն, հայտարարությունը ուղեկցվում է շատ կոնկրետ տնտեսական ազդակով՝ հայ–ռուսական առևտրաշրջանառության կտրուկ անկմամբ և ռուսական բիզնեսի աճող զգուշավորությամբ Հայաստանի նկատմամբ։
    12,4 միլիարդ դոլարից մինչև շուրջ 6 միլիարդ․ սա պարզապես անկումային վիճակագրությունը չէ։
    Սա քաղաքական մեսիջ է, որը վկայում է, որ Մոսկվան Հայաստանի արտաքին քաղաքական մանևրները դիտարկում է ոչ թե տեսական, այլ գործնական հարթությունում։
    Նիկոլ Փաշինյանը նշում է, որ «դեռ չի եկել ընտրության պահը»։
    Սակայն իրականությունն այն է, որ իշխանության արտաքին քաղաքական քայլերն արդեն իսկ ենթադրում են ընտրություն՝ առանց դրա քաղաքական պատասխանատվությունը հրապարակայնորեն ստանձնելու։
    Եվրաինտեգրման մասին խոսվում է որպես փրկության ուղի, սակայն բացակայում են թե՛ հստակ ռազմավարությունը, թե՛ ճանապարհային քարտեզը, թե՛ հանրային համաձայնությունը։
    Ավելին՝ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ անգամ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մեջ առկա են կոշտ գնահատականներ ԵՄ-ի ներկա վիճակի և նրա հեռանկարների վերաբերյալ։
    Այսինքն, Հայաստանը փորձում է կողմնորոշվել մի համակարգի ուղղությամբ, որի ապագան ինքնին լիովին հստակ չէ։
    Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը․
    արդյո՞ք իշխանության այսպես կոչված «եվրոպական օրակարգը» պետական երկարաժամկետ ռազմավարություն է, թե՞ ներքաղաքական տեխնոլոգիա՝ հակառուսականության հիմքով ներքաղաքական դիվիդենտներ ապահովելու համար։
    Հայաստանը չի կարող անվերջ մնալ ռազմավարական անորոշության մեջ։
    Երկընտրանքի պահը կամա թե ակամա մոտենում է, և սխալ, չհաշվարկված ընտրության գինը կարող է վճարվել ոչ թե իշխանության, այլ պետության հաշվին։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Այս լուսանկարում Փաշինյանի դեմքից ծորում է «աննախադեպ ինքնիշխանության» թշվառությ…

    Այս լուսանկարում Փաշինյանի դեմքից ծորում է «աննախադեպ ինքնիշխանության» թշվառությունը:
    Ի դեպ, նույնիսկ Գերմանիայի այցը խոչընդոտ չէ, որ Փաշինյանը շարունակի լայվեր անել՝ Եկեղեցու «ազգայնացման» թեմայով:
    Էս մարդու համար պետությունն օջախ է, բյուջեն՝ օջախի «օբշագ», իսկ Եկեղցին՝ «օբյեկտ», որը կարելի է «ազգայնացնել» կամ խլել «ընդդիմադիր» հոգևորականներից:

  • Հարցազրույց AntiFakeTV-ինhttps://youtu.be/njmRiUur0_s?si=AWerbpk0kinbAttAՌեժիմը …

    Հարցազրույց AntiFakeTV-ին
    https://youtu.be/njmRiUur0_s?si=AWerbpk0kinbAttA

    Ռեժիմը գրոհելու է Մայր Աթոռը․ ընդդիմության առաջնային խնդիրը քաղբանտարկյալներն են․ Սուրեն Սուրենյանց

    Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
    ▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
    ▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast
    ▶️ Կրիպտոարժույթ: USDT TRC20
    TUxzxH4jeS3fQJKUDTYj6hbRfVouuGipaF
    Քարտային տվյալներ
    ▶️ Acba Bank: 4355…

  • Հարցազրույց «Գործարար ռադիոյին»https://youtu.be/CU_8Kq1G9l8?si=1O8wskiDvGGcVaRQՓ…

    Հարցազրույց «Գործարար ռադիոյին»
    https://youtu.be/CU_8Kq1G9l8?si=1O8wskiDvGGcVaRQ

    Փաշինյանը ներկայացրեց եկեղեցու «նորոգման անոնսը». «Թարմ ուղեղով»

    Դեկտեմբերի 7-ին Նիկոլ Փաշինյանը հերթական պատարագի մասնակցության համար այցելեց Գյումրիի 7 վերք եկեղեցի: Մեկ օր անց նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց ճանապարհային քարտեզ, թե ինչպե՞ս է պատկերացնում եկեղեցու «նորոգումը» ներկայիս կաթողիկոսի հեռացումից հետո: Դեմոկրատական…

  • ◆ Փաշինյանի ներխուժումը Եկեղեցի Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոն…

    Փաշինյանի ներխուժումը Եկեղեցի
    Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը,
    Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։
    Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։
    Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»:
    Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է:
    Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։
    Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։
    Կանոնագիրքը ձևավորվում է միայն եկեղեցական մարմինների կողմից։
    Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս։
    Այս մոտեցումը լրջագույն վտանգ է ստեղծում եկեղեցու ղեկավարության լեգիտիմության և անկախության համար։
    Հայաստանի օրհներգի պարտադիր կատարման և պետական դրոշի տեղադրման առաջարկները չեն տեղավորվում ոչ Եկեղեցու կանոնական կյանքի տրամաբանության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետության սահմանադրական կարգի մեջ։
    Աշխարհիկ պետությունը չի կարող պարտադրել կրոնական կառույցին, թե ինչպես կազմակերպել իր ծիսակարգը։
    Սա կոպտորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանների տարանջատվածության սկզբունքը։
    Այսօր արդեն տեսանելի է իշխանության գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը․
    ● քրեական գործեր հոգևորականների նկատմամբ,
    ● հրապարակային մեղադրանքներ և վիրավորական որակումներ,
    ● պետական խորհրդանիշների պարտադրում,
    ● եկեղեցական իրավակարգի փոփոխության նախաձեռնություն,
    ● եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մտադրություն։
    Սա նպատակ ունի Եկեղեցին ինտեգրել իշխանության վերահսկողության դաշտ՝ խաթարելով նրա բազմադարյա ինքնավարությունը։
    Փաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը։
    Բաժանորդագրվեք տելեգրամյան ալիքին👇
    https://t.me/SurSurenyants
    Բաժանորդագրվեք յութուբյան ալիքին👇
    https://youtube.com/@surensurenyants?si=1eOjL5_mIRjPXH-

  • Հարցազրույց LiveNews-ինhttps://www.youtube.com/live/McJ8MMCa8j8?si=x3dA_IRtt858f…

    Շտապ. Հայտնի է Մայր Աթոռը օկուպացնելու ժամկետը

    Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է